Հայաստանի տեսարժան վայրերը Վայոց ձոր
Սմբատաբերդ
- ՄարզՎայոց ձոր
- Հեռավորությունը Երևանից143 կմ
- ՏեսակԲերդ/ամրոց
Վայոց ձոր
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Սմբատաբերդ
-
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց իշխաններ Վասակյանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, հավանաբար, Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
-
Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը. ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։
Եղանակ՝ Վայոց ձոր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սմբատաբերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Սմբատաբերդ
Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում Սմբատաբերդը։
Սմբատաբերդը գտնվում է Վայոց ձորում՝ Արտաբույնք (նախկինում՝ Եղեգիս) գյուղից հարավ-արևելք, լեռան գագաթին։ Արևելյան, արևմտյան և հարավային կողմերից այն պաշտպանված է ձորի բնական քարափներով, և ամրոցը հասանելի է միայն հյուսիսային կողմից։
Որքա՞ն հին է Սմբատաբերդը։
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է, և հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից առաջ։ Սյունյաց իշխաններ Վասակյանները, հավանաբար, այն դարձրել են իրենց ռազմական հենակետը, իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ բերդն ավելի է ամրացվել։
Ի՞նչ կարելի է տեսնել Սմբատաբերդում այսօր։
Ամրոցը վերականգնվել է 2006–2007 թվականներին։ Բնական քարափները կրկնակի ամրացված են բարձր ու լայն բրգավոր պարիսպներով, իսկ ներսում կան զորանոցների և ջրավազանների ավերակներ։ Բերդն ունեցել է երեք մուտք՝ հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից, որոնք շարված են բազալտի սրբատաշ քարերից, իսկ ջուրը բերվել է Ցախաց Քարի մերձակայքից։
Վայոց ձոր
Պլանավորեք այցելությունը
Smbataberd, Artabuynk, Vayots Dzor Province, Armenia
Վայոց ձոր
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Սմբատաբերդ
Բլոգ
Կարդացեք նաև
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։