Սևանավանք

  • 66f91d1d4de6f-bez-imeni.png
  • 66f91d4128b1c-bez.png
  • 66f91d35415b2-bez-imeni.png
location

Մարզ

Գեղարքունիք

location

Հեռավորությունը Երևանից

0 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

Հետաքրքիր

Փաստեր՝ Սևանավանք

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Հիմնադրվել է 305 թ., երկու եկեղեցիները՝ 874 թ։ Սևանի վանքը գտնվում է Սևանի թերակղզում (նախկինում կղզի): Կղզին ամրացված է ցանկապատերով բրոնզե դարից ի վեր: Սյունիքի իշխանները այստեղ ամրոց են հիմնել IX դարում:
fun-fact 2
874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։
fun-fact 3
Միջին դդ․ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են Սբ. Աստվածամայր, Սբ. Լուսավորիչ, Սբ. Կարապետ, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես Սկրտիչ, Սևանի Սբ. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և Սբ․ Աստվածամայրը:
location

Եղանակ - Գեղարքունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սևանավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Սևանավանք

6687e5607b3c8_սևան լիճ.png

Սևանա Լիճ

0 Կմ

66e402202d40e_sevan2 (1).png

ՍԵՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

14 Կմ

6666b1d01fcb6_3.jpeg

Քաղաք Ծաղկաձոր

28 Կմ

66e55dd1cc65a_demqer.png

ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

29 Կմ

Սևանավանք -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ