Սարդարապատի հուշահամալիր
Մարզ
Արմավիր
Հեռավորությունը Երևանից
55 Կմ
Տեսակ
Հուշարձան/Հուշահամալիր
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը կանգնեցված է այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը։ Այն գտնվում է Հայաստանի պատմական մայրաքաղաք Արմավիրից 10 կմ հեռավորության վրա, որը 1918 թվականին կոչվում էր Սարդարապատ՝ այստեղից էլ հուշահամալիրի անվանումը։ Այս ճարտարապետական-քանդակագործական համալիրը, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը նվիրված է 1918 թվականին թուրքական կանոնավոր բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած հաղթանակին։ Համալիրի հանդիսավոր բացումը կատարվել է հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ՝ 1968 թվականի մայիսին։ Սարդարապատի հուշահամալիրի հեղինակներն են Հայաստանի արվեստի եւ մշակույթի գործիչներ՝ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործներ Արշամ Շահինյանը, Սամվել Մանասյանը եւ Արա Հարությունյանը։ Հուշահամալիրի կազմում առանձնահատուկ տեղ են գրավում թեւավոր ցուլերը եւ հաղթական զանգերը։ 35 մ բարձրություն ունեցող «Զանգակատունը» այս ճարտարապետական համալիրի առանցքային միավորն է։ Հեղինակներն օգտագործել են ինչպես հին, այնպես էլ ժամանակակից Հայաստանի խորհրդանիշներ, սուրբ եւ դիցաբանական պատկերներ։ Համալիրը հիմնականում կառուցված է Արմավիրի կարմիր տուֆով։
Հետաքրքիր
Փաստեր՝ Սարդարապատի հուշահամալիր

Փաստեր


Եղանակ - Արմավիր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սարդարապատի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից: