Հայաստանի տեսարժան վայրերը Վայոց ձոր
Քաղաք Ջերմուկ
- ՄարզՎայոց ձոր
- Հեռավորությունը Երևանից172.1 կմ
- ՏեսակԱյլ
Վայոց ձոր
Վայրի մասին
Հետաքրքիր
Փաստեր՝ Քաղաք Ջերմուկ
-
Մի լեգենդի համաձայն, շատ վաղուց, մի փորձառու որսորդ նետահարում է մի երիտասարդ եղնիկի: Վիրավոր եղնիկը մեծ ջանքերով սկսում է փախչել, որսորդը շարունակում է հետապնդել նրան։ Եղնիկը, մեծ դժվարությամբ հասնելով Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում է ջուրը, եւ ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ ու ապաքինված՝ անմիջապես անհետանալով անտառի խորքերը։ Այդ օրվանից էլ մարդիկ սկսում են տարածել «Ջերմուկ» ջրի բուժիչ հատկության մասին գաղտնիքը:
-
Եղնիկ կենդանին առանձնահատուկ սեր է վայելում Ջերմուկ քաղաքում եւ համարվում է քաղաքի խորհրդանիշը։ Գնալով Ջերմուկ՝ բարձր սարի գագաթին կարող եք տեսնել դեպի քաղաքը նայող հայտնի եղնիկի արձանը։
-
Ջերմուկի անտառային կածանում է գտնվում ֆիդայիներին նվիրված արձանաշարը, որի հեղինակն է քանդակագործ Հովհաննես Մուրադյանը։"
Եղանակ՝ Վայոց ձոր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ջերմուկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վայոց ձոր
Պլանավորեք այցելությունը
Jermuk Waterfalls, Джермук, Армения
Տուրեր
Տուրեր դեպի Քաղաք Ջերմուկ
Վայոց ձոր
Տեսարժան վայրեր Մոտակայքում՝ Քաղաք Ջերմուկ
ONE WAY TOUR
Ամրագրել անհատական տուր
Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։