Քաղաք Դիլիջան

  • 668937b4c6513_դիլ3.png
  • 668937b4d1866_դիլ2.png
  • 668937c7e4c39_դիլ4.png
  • 668937b4ca335_դիլ.png
location

Մարզ

Տավուշ

location

Հեռավորությունը Երևանից

99.7 Կմ

location

Տեսակ

Բնության արգելոց

Դիլիջանը հին հայկական քաղաքներից մեկն է, որը հարուստ է պատմական տեսարժան վայրերով: Դիլիջանը նաև հայտնի առողջարանային քաղաք է․ խիտ լեռնային անտառների շնորհիվ օդը բյուրեղյա մաքուր է այստեղ, ինչն էլ խթան է հանդիսանում զբոսաշրջության զարգացմանը։ Քաղաքը շրջապատող տարածքը ունի ազգային պարկի կարգավիճակ: Դիլիջանի տարիքի մասին են վկայում այստեղ հայտնաբերված հսկայական թվով պատմական վայրերը․քաղաքում և մերձակայքում տեղակայված են 32 ճարտարապետական հուշարձան: Քաղաքում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական ​​գտածոներ: Բնական պայմանները նմանեցնելով՝ քաղաքը երբեմն անվանում են «Հայկական Շվեյցարիա»:

Հետաքրքիր

Փաստեր՝ Քաղաք Դիլիջան

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Քաղաքի անվան հետ կապված մի հետաքրքիր ժողովրդական ավանդազրույց կա հյուսված, ըստ որի մի օր հայր և որդի միասին քաղաք ուղևորվում: Նրանց ճանապարհը անցնում է խիտ լեռնային անտառով: Ճանապարհին տղան, ում անունը Դիլի էր, շեղվում է ճանապարհից և կորչում: Հայրը երկար փնտրտուքներից հետո ի վերջո մի բացատում գտնում է իր տղայի դին՝ հոշոտված գայլերի կողմից: Ցավով և վշտով լցված հայրը բացականչում է. «Դիլի ջա՛ն, Դիլի ջա՛ն»: Այդ ժամանակից ի վեր այս վայրը կոչվում է Դիլիջան:
fun-fact 2
Դիլիջանում գործում է հեղինակավոր միջազգային դպրոց: Որպես կրթական և տուրիստական ​​կենտրոն, քաղաքը կապ է պահպանում եվրոպական մի շարք երկրների հետ (Լյուքսեմբուրգ, Իտալիա, Անգլիա և Ֆրանսիա): 2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Դիլիջանն ընդգրկել է Ուսումնառու քաղաքների համաշխարհային ցանցում (GNLC)․
fun-fact 3
Կիրառական արվեստի հայտնի նմուշներից է Հաղարծնի տարածքում հայտնաբերված 1232 թ. պատրաստված պղնձե կաթսան, որը մետաղի գեղարվեստական մշակման եզակի օրինակ է և պահվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այն ցուցադրվել է նաև Լոնդոնում։
location

Եղանակ - Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Դիիջան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Քաղաք Դիլիջան

66ea819da5b3b_axjik.png

Աղջկա բերդ

5 Կմ

66e5599fe6116_samson.png

Սամսոնի վանք

9 Կմ

66e92e7748cb0_poss.png

ՄԱԹՈՍԱՎԱՆՔ

10 Կմ

66f94a2b3cbba-lp.png

Պարզ Լիճ

15 Կմ

Քաղաք Դիլիջան -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ