Մուսա Լեռան Հերոսամարտի Հուշահամալիր
Մարզ
Արմավիր
Հեռավորությունը Երևանից
47.4 Կմ
Տեսակ
Հուշարձան/Հուշահամալիր
Մուսա լեռան հերոսամարտի հուշարձանը կառուցվել է 1976 թվականին, բացումը կատարվել է նույն թվականի սեպտեմբերի 16-ին: Հուշարձանը գտնվում է Արմավիր մարզի Մուսալեռ գյուղի բարձունքի վրա: Անառիկ ամրոց հիշեցնող կոթողը խորհրդանշում է Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցների համառ ու անկոտրում կամքը, ազատագրական ոգին, առնականությունն ու արիությունը: Հուշակոթողի կողքին, բլրի ստորոտում, հանգրվանում են նաև արցախյան ազատամարտում զոհված մուսալեռցիների շիրիմները։ Ճարտարապետն է Ռաֆայել Իսրայելյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը:
Հետաքրքիր
Փաստեր՝ Մուսա Լեռան Հերոսամարտի Հուշահամալիր
Փաստեր
Եղանակ - Արմավիր
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մուսա Լեռան Հերոսամարտի Հուշահամալիր -ն Հայաստանի քարտեզի վրա