Մաքրավանքը գտնվում է Հրազդան քաղաքի արևմտյան կողմում։ Հարավային կողմում տեղակայված է քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են միայն կանգուն մնացել: Ըստ ավանդության՝ բռնակալ շահերից մեկը, նվաճելով Մաքրավանքի տարածքը, ցանկանում է եկեղեցին քանդել և նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել: Սակայն ժողովուրդն ապստամբում է, և շահը, ընկրկելով, հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից: Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբած մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև «Շահ ղուտուրա»՝ շահ կոտորող, շահին հաղթող անվանումը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Մաքրավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Մաքրավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մաքրավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Մաքրավանքի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։
ԲՋՆՈՒ ԲԵՐԴ
27 կմ
ԲՋՆԻ ԳՅՈՒՂ
28 կմ
ՄԱՔՐԱՎԱՆՔ
22 կմ