ԿՈԹԱՎԱՆՔ

  • 66e93e7a70653_kota.png
location

Մարզ

Գեղարքունիք

location

Հեռավորությունը Երևանից

120.7 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Կոթավանքը կառուցել է Գրիգոր Սուփան իշխանը 851-901 թթ: Նախկինում գյուղը կոչվում էր Կոթ և հանդիսանում էր Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստ ավանը։ Կառուցված է կոպտատաշ և ճեղքված բազալտով, որոշ հանգույցներ` մեծադիր, մշակված քարերով: Մուտքերն արևմուտքից և հարավից են, ունեցել են պարսպափակ բակ` կառուցված, ըստ արձանագրության, դեռևս եկեղեցուց առաջ: Սա վկայում է, որ մինչև նշված եկեղեցու հիմնարկումն էլ այնտեղ հուշարձան է եղել: Բակում կան վանական խցերի և այլ շենքերի ավերակներ: Քանդված են գմբեթը և ծածկերը:

Հետաքրքիր

Փաստեր՝ ԿՈԹԱՎԱՆՔ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Կոթավանքը միջնադարյան Հայաստանի արժեքավոր հուշարձաններից է, որը ցավոք, մեր օրերն է հասել կիսավեր վիճակում (1982-1986թթ. եկեղեցու վրա կատարվել են վերակառուցման աշխատանքներ, որոնք, սակայն, ավարտին չեն հասցվել)։ Եկեղեցու հորինվածքը Սյունիքի միջնադարյան ճարտարապետության նվաճումներից է։
location

Եղանակ - Գեղարքունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կոթավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ԿՈԹԱՎԱՆՔ

66e923e738195_gora2.png

ԱՐՏԱՆԻՇ ԼԵՌ

4 Կմ

66e911f69cbfb_xach2.png

ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ

32 Կմ

66f99352d2552-2222.png

ԱԺԴԱՀԱԿ ԼԵՌ

34 Կմ

6687a463f39e5_Սել2.png

Վարդենյաց լեռնանցք, Սելիմ

34 Կմ

ԿՈԹԱՎԱՆՔ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ