Կիրանցի Վանք
Մարզ
Տավուշ
Հեռավորությունը Երևանից
166.8 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
Միջնադարյան հայ ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկը՝ Կիրանց վանքը, գտնվում է Տավուշի մարզում՝ Կիրանց գյուղի մոտակայքում: XIII դարում հիմնված վանական համալիրն իր մեջ է ներառում երեք եկեղեցի, երկու գավիթ, սեղանատուն, բնակելի և տնտեսական շինություններ: Վանքը շրջապատված էր պարսպով, որից միայն ավերակներ են մնացել: Մինչև այսօր պահպանվել է դեպի հարավ-արևմուտք բացվող մեծ կամարակապ դարպասը: Այն կառուցվել է 13-րդ դարում։ Վանքի ստեղծման ժամանակ այստեղ բնակվել են քաղկեդոնություն ընդունած հայեր։ Գլխավոր եկեղեցուց արևելք տարածվել է վանքի գերեզմանոցը, ուր այժմ էլ պահպանվում է 1698 թ. թվագրվող արձանագիր տապանաքարը։
Հետաքրքիր
Փաստեր՝ Կիրանցի Վանք
Փաստեր
Եղանակ - Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կիրանցի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Կիրանցի Վանք -ն Հայաստանի քարտեզի վրա