ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ
Մարզ
Տավուշ
Հեռավորությունը Երևանից
206.6 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
Խորանաշատի վանքը հիմնել է Վանական Վարդապետը 13-րդ դարի առաջին կեսին, Վահրամյան իշխանների հովանավորությամբ: Խորանաշատի վանքն եղել է գրչության կենտրոն: Մեզ են հասել այնտեղ գրչագրված մեկ տասնյակ ձեռագրեր (մեծ մասը՝ 13-րդ դարից): Խորանաշատի վարդապետարանը եղել է պատմագիտական թեքում ունեցող բարձրագույն տիպի դպրոց, որտեղ ուսանել են 7–8 տարի: Վանքն այսօր կիսավեր վիճակում է: Վանքի համալիրը կազմում են Ս. Աստվածածին եկեղեցին, նրան արևմուտքից կից՝ խաչվող կամարներով ծածկով գավիթը, փոքր գմբեթավոր եկեղեցին, արևելյան կողմում գտնվող մատուռի ավերակները, տապանաքարերը և Վանական վարդապետի գերեզմանի մեծ թևավոր խաչքարը:
Հետաքրքիր
Փաստեր՝ ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ
Փաստեր
Եղանակ - Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Խորանաշատի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
ԽՈՐԱՆԱՇԱՏԻ ՎԱՆՔ -ն Հայաստանի քարտեզի վրա