Հայաստանի տեսարժան վայրերը Արցախ

Բովուրխանավանք

  • ՄարզԱրցախ
  • Հեռավորությունը Երևանից339.7 կմ
  • ՏեսակՎանք/եկեղեցի

Արցախ

Վայրի մասին

Բովուրխանի (կամ Բաղիրխանի) վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Ննգի եւ Քռասնի գյուղերի միջեւ՝ համանուն լեռան հյուսիսային լանջին, շրջապատված փարթամ անտառներով։ Վանական համալիրը ներառում է միանավ, թաղածածկ եկեղեցի, վանահոր սենյակ, միաբանների խցեր, տնտեսական սենյակներ եւ պարսպապատ։ Շենքերը կառուցված են տեղական դեղնասպիտակավուն կրաքարից, հիմնականում անտաշ կամ կոպտատաշ քարով։ Միայն վանահոր սենյակի լուսամուտի ու դռան անկյունաքարերն են սրբատաշ։ Սենյակը կից է համալիրի արեւմտյան պարսպապատին։ Հարավային կողմից պարսպապատին կից են միաբանների չորս խցեր, կլոր աշտարակ ու մեկ սենյակ։ Խցերը միմյանց հետ հաղորդակցություն չունեն՝ յուրաքանչյուրն ունի առանձին մուտք, որը «անապատ» տիպի կառույցների հատկանիշ է։ Դրանք ունեն միանման չափեր, երկուսում առկա է ներսից լայնացող լուսամուտ՝ բացված գլխավոր պարսպից։ Աշտարակին կից սենյակը ունի ուղղանկյուն հատակագիծ, ձգված է արեւելք-արեւմուտք ուղղությամբ, թաղածածկ է, իսկ արեւմտյան պատի կենտրոնում՝ երկու խորշերի միջեւ, կառուցված է բուխարի։ Վանական համալիրից առավել լավ պահպանված կառույցը եկեղեցին է։ Այն ուշ միջնադարին բնորոշ միանավ բազիլիկ եկեղեցի է՝ 9.65 մ երկարությամբ եւ 5.50 մ լայնությամբ. Կիսաշրջան թաղը հենվում է մեկ զույգ որմնասյուների վրա։ Արեւելքում գտնվում է ավագ խորանը՝ մեկ լուսամուտով։ Հարավային ճակատում եւս կա երկու լուսամուտ։ Եկեղեցուն հյուսիսից կից է ավանդատունը՝ ուղղանկյուն հատակագծով։ Դրա դուռը բացվում է եկեղեցու սրահ, իսկ հյուսիսային կողմը արտաքինից ամբողջությամբ թաղված է հողի մեջ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Բովուրխանավանք

  1. Վանքի տարածքում պահպանվել են 17-18-րդ դարերի խաչքարեր՝ ամբողջական կամ բեկորային վիճակում, իսկ 2022 թվականին մաքրման աշխատանքների ժամանակ գտնվել են նաեւ 12-13-րդ դարերի խաչքարեր։

  2. Այս վանքը եւս Արցախի ամբողջական բռնազավթումից անցել է այլ երկրի հսկողության տակ։ Այժմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

Եղանակ՝ Արցախ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Բովուրխանավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Բովուրխանավանք

Հաճախ տրվող հարցեր

Որտե՞ղ է գտնվում Բովուրխանավանքը։

Բովուրխանի (կամ Բաղիրխանի) վանքը Արցախում է՝ Ննգի և Քռասնի գյուղերի միջև, համանուն լեռան հյուսիսային լանջին, շրջապատված փարթամ անտառներով։

Ի՞նչ է ներառում վանական համալիրը։

Համալիրը ներառում է միանավ թաղածածկ եկեղեցի, վանահոր սենյակ, միաբանների չորս խուց, տնտեսական սենյակներ, կլոր աշտարակ և պարսպապատ՝ կառուցված տեղական դեղնասպիտակավուն կրաքարից։ Յուրաքանչյուր խուց ունի առանձին մուտք, ինչը «անապատ» տիպի կառույցների հատկանիշ է։

Ինչպիսի՞ն է Բովուրխանավանքի եկեղեցին։

Եկեղեցին համալիրի առավել լավ պահպանված կառույցն է՝ ուշ միջնադարին բնորոշ միանավ բազիլիկ, 9.65 մ երկարությամբ և 5.50 մ լայնությամբ, որի կիսաշրջան թաղը հենվում է մեկ զույգ որմնասյուների վրա։ Արևելքում ավագ խորանն է՝ մեկ լուսամուտով, իսկ հյուսիսից եկեղեցուն կից է ավանդատունը։

Կա՞ն արդյոք խաչքարեր Բովուրխանավանքում։

Այո։ Վանքի տարածքում պահպանվել են 17-18-րդ դարերի խաչքարեր՝ ամբողջական կամ բեկորային վիճակում, իսկ 2022 թվականին մաքրման աշխատանքների ժամանակ գտնվել են նաև 12-13-րդ դարերի խաչքարեր։

Ինչպիսի՞ն է վանքի վիճակն այսօր։

Արցախի հետ միասին այս վանքը ևս անցել է այլ երկրի հսկողության տակ, և նրա այժմյան վիճակի մասին տեղեկություններ չկան։

Արցախ

Պլանավորեք այցելությունը

Հասցե

Azeri positions, Nerkin Hand, Armenia

ONE WAY TOUR

Ամրագրել անհատական տուր

Ամենօրյա խմբային և անհատական տուրեր ու տրանսֆերներ Հայաստանում և Վրաստանում։

Բովուրխանավանք, Հայաստան
1 / 3 · Բովուրխանավանք