Բջնի

location

Մարզ

Կոտայք

location

Հեռավորությունը Երևանից

43.3 Կմ

location

Տեսակ

Այլ

Բջնի գյուղը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի աջ աջին, շրջապատված է բլուրներով եւ ժայռերով։ Լինելով Հայաստանի ամենահին եւ պատմամշակութային մեծ կարեւորություն ունեցող գյուղերից մեկը՝ հայտնի է իր միջնադարյան վանական համալիրով, խաչքարերով, բերդով եւ աղբյուրներով։ Բջնի գյուղը գրավոր աղբյուրներում հիշատակվում է սկսած 5-6-րդ դարերից, սակայն առավել մեծ նշանակություն է ձեռք բերում 10-13-րդ դարերում՝ Բագրատունյաց թագավորության եւ Պահլավունի իշխանների օրոք։ 11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։ 1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։ Բջնի գյուղը հարուստ է պատմամշակութային վայրերով, որոնք են Բջնիի Սբ. Սարգիս եկեղեցին (10-րդ դար), Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցին (1031 թվական), Բջնիի ամրոցը (10-րդ դար), խաչքարեր եւ հին գերեզմանոցներ, որոնք թվագրվում են 12-13-րդ դարերով։

Հետաքրքիր

Փաստեր՝ Բջնի

Vanik
fact

Փաստեր

fun-fact1
Բջնին հիշատակվում է մի շարք միջնադարյան պատմիչների աշխատություններում՝ Ասողիկ, Մատթեոս Ուռհայեցի, Վարդան Արեվելցի, Ստեփանոս Օրբելյան, որոնք նշում են նրա քաղաքական եւ կրոնական դերակատարությունը։
fun-fact2
Բջնիում է ծնվել եւ ապրել հայ միջնադարյան նշանավոր փիլիսոփա եւ աստվածաբան Գրիգոր Մագիստրոս Պահլավունին։ Նա հիմնել է դպրոց եւ ծավալել գիտակրթական գործունեություն։
location

Եղանակ - Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Բջնի գյուղ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Բջնի

66eaa22e8f1c3_for.png

Բջնի բերդ

0 Կմ

6666b1d01fcb6_3.jpeg

Քաղաք Ծաղկաձոր

21 Կմ

6722472d6af9f-5e.png

Օրբելի եղբայրների Տուն-Թանգարան

22 Կմ

66f936b39b05b-kechar1.jpg

Կեչառիս վանական համալիր

23 Կմ

one-ik

Կապ

Կապ