Եղեգնաձորի Շատին գյուղում 2008թ.-ից բեզոարյան այծերին և արջերին դիտելու դիտարան է գործում: Դիտակետը կառուցվել է Հայաստանի և Նորվեգիայի բնապահպանության նախարարությունների ֆինանսավորմամբ: Դիտակետը հագեցած է համապատասխան տեխնիկայով, ունի հանգստանալու համար նախատեսված տաղավար։ Դիտակետից այն կողմ ձորն է, իսկ ձորից այն կողմ վեր են խոյանում Շատինի քարքարոտ լեռները: Ժայռերի վրա երևում են այծերի ոտնահետքերից առաջացած արահետները: Այծերին ու արջերին կարելի է նաև անզեն աչքով տեսնել: Կենդանիներն արդեն ընտելացել են մարդու ներկայությանը, հետևաբար՝ երբևիցե արտառոց շարժ չի նկատվում։ Այստեղից կարելի է հետևել և տեսնել, թե ինչպես են այծերն իջնում ձոր՝ ջուր խմելու:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Բեզոարյան Այծերի Դիտակետ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Բեզոարյան Այծերի Դիտակետի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Բեզոարյան Այծերի Դիտակետ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Շատին գյուղում շուրջ 600-700 բեզոարյան այծեր կան, իսկ միայն դիտակետի շրջակա ժայռերի վրա ապրում Է 90-100 բեզոարյան այծ:
Բեզոարյան այծը Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակ է և վերանալու վտանգի տակ է գտնվում:
ՍՄԲԱՏԱԲԵՐԴ
10 կմ
ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ
14 կմ
ԵՂԵԳՆԱՁՈՐ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
15 կմ