ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

  • 66eabf3b85c15_gilbert.png
location

Մարզ

Վայոց ձոր

location

Հեռավորությունը Երևանից

111 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Արենի գյուղի ամենակարևոր տեսարժան վայրերից է 14-րդ դարում անվանի հայ ճարտարապետ Մոմիկի նախագծով հիմնադրված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երկրաշարժի պատճառով գմբեթը փլուզվել է, սակայն եկեղեցին չի կորցրել իր գեղեցկությունն ու նրբագեղությունը: Կառույցի ներսում կարող եք տեսնել հրեշտակների, արծվի, առյուծի և ցուլի պատկերներ: Եկեղեցին կառուցված է մուգ դեղին տուֆից, ինչի շնորհիվ կառույցը առանձնանում է շրջակա միջավայրից․ շքեղ ու գունեղ շրջակա բնությունն էլ իր հերթին, ասես, շրջանակի մեջ է առնում գողտրիկ շինությունը: Ճարտարապետական պարզությունն ու գեղեցկությունը վկայում են այն բարձր վարպետության աստիճանի մասին, որը ունեցել են այն ժամանակ հայ քանդակագործները: Կառույցը գտնվում է ժայռի վրա, որտեղից բացվում է ցնցող տեսարան դեպի Արփա գետ և Արենի գյուղ:

Հետաքրքիր

Փաստեր՝ ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Համաձայն արևմտյան դռան վրա պահպանված արձանագրությունների՝ եկեղեցին կառուցվել է 1321 թ․ Սյունյաց արքեպիսկոպոս Հովհաննես Օրբելյանի և ճարտարապետ Մոմիկի կողմից:
fun-fact 2
Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ հորինվածք։ Խորանն ունի ինքնատիպ հորինվածքի զույգ խաչաձև լուսամուտներ: Արևմտյան մուտքից ներս մտնողի առջև միանգամից բացվում է եկեղեցու ողջ ներքին տարածքը, իսկ գմբեթակիր կամարների 4 անկյուններում 4 ավետարանիչների բարձրաքանդակներն են` նրանց խորհրդանիշները` հրեշտակ, թևավոր առյուծ, թևավոր ցուլ (եզ) և արծիվ:
fun-fact 3
Եկեղեցու բակում պահպանվել են գերեզմանաքարեր և տարբեր ժամանակների խաչքարներ:
location

Եղանակ - Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցի տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

66f98346a932b-gini.png

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

1 Կմ

66892e3976670_nor3.png

ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

10 Կմ

66f98f680d5c5-qw.png

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

17 Կմ

66d9be0e234a2_ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ.png

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

17 Կմ

ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ