Ախթալա վանական համալիրը աննման և յուրօրինակ հուշարձանախումբ է, որտեղ ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ պահպանված որմնանկարներով։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը բուն հայկական է։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ և սրբերի պատկերներ։ Տեղանքի շքեղ բնությունը կրկնապատկում է մարդակերտ հրաշալիքի գեղեցկությունը։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ախթալա անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ախթալայի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ախթալա տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Կյուրիկյան Բագրատունիների օրոք՝ վանքի տարածքը 10-րդ դարում շրջապատվել է պարսպով: Ամրոցի պատերը ձգվում են հյուսիսից հարավ: Գլխավոր մուտքը հյուսիսից է. դա մի հզոր, մեծ դարպաս է: Երկու կողմերից բարձրանում են բրգանման եռահարկ աշտարակներ։ Պատերը շարված են բազալտի խոշոր, սեպաձև քարերով` կապակցված ամուր կրաշաղախով:
1887-1889 Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ, երկրաբան Ժակ դե Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 8-րդ դարի պալատական դամբարաններ: Այստեղ նույնպես դամբարան կար, որտեղ մարդիկ թաղվում էին նստած:
1976–78-ին վանքը մասնակի վերանորոգվել է: Գետնափոր ուղիներում կարելի է նկատել կոյուղու մնացորդներ:
ՍԱՆԱՀԻՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
34 կմ
ՕՁՈՒՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
40 կմ
ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
43 կմ