Սկիզբ | : | 18.06.23 07:00 |
Ավարտ | : | 18.06.23 20:00 |
Գինը՝ | 8.500AMD |
11.500AMD |
Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա բացակայությունից: Մեր ազգն առանց հայրենասիրության՝ ինչպես մարմինն առանց հոգի։
Ժամանակն է բացահայտել Սյունյաց աշխարհը, որտեղ իշխում է նժդեհյան ոգին։ Կիրճերով ակոսված Սյունյաց աշխարհի գրկում Տաթևի վանքն է,
որտեղ էլ հենց իրականացվել են «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:
Օրը կշարունակենք գյուղական հյուրատանը, որտեղ կունենանք համեղ սուրճի և թեյի հյուրասիրություն: Հաջորդիվ կուղևորվենք տեսնելու այն կամուրջը,
որը կապում է Հին Խնձորեսկ բնակատեղիի 2 հատվածները: Խնձորեսկում է գտնվում Մխիթար սպարապետի գերեզմանը։
Հ.Գ. Տաթևի Ճոպանուղու միակողմանի տոմսն արժե 5500 դրամ, երկկողմանին՝ 7000 դրամ:
Հ․Գ․Գ․ Արժեքը չի ներառում հյուրատան մուտքավճարը՝ 1500 դրամ։
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ