Սկիզբ | : | 18.04.20 10:00 |
Ավարտ | : | 18.04.20 20:00 |
Գինը՝ | 6.000AMD |
Այս անգամ մեր նպատակակետը Վայոց Ձորի մարզն է: Առաջին կանգառը կլինի Խոր Վիրապում, այնուհետև Արենիում,
որտեղ էլ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ, իսկ հետո կմեկնենք ճարտարապետության գլուխգործոց Նորավանքը,
որն իր գեղեցկությամբ կգերի բոլորիս:Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաքը:
Կհամտեսենք Ջերմուկ քաղաքի տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերը և վերջում կայցելենք
Ջերմուկի հանրահայտ Ջրահարսի Վարսեր կոչվող ջրվեժը:Այսպիսով`
1. Խոր Վիրապ
2. Պարույր Սևակի տուն- թանգարան
3. Արենի, գինու համտեսում
4. Նորավանք
5. ՋերմուկՎայելե՛ք հիասքանչ, արևոտ և մաքուր օդով լի օրը ONE WAY TOUR-ի հետ միասին:
Հ.Գ. Պարույր Սևակի տուն- թանգարանի մուտքավճարը 500 դրամ է:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ