Սկիզբ | : | 21.04.24 08:30 |
Ավարտ | : | 21.04.24 21:00 |
Գինը՝ | 7.500AMD |
11.000AMD (անգլախոս կամ ռուսախոս մասնակիցների համար) |
Այս անգամ մեր նպատակակետը Հորս գյուղն է, որը՝ ինչպես Վայոց ձորի մարզի շատ այլ բնակավայրեր, հազարամյակներ շարունակ հանդիսացել է քաղաքակրթությունների օջախ: Այս մասին վկայում են գյուղի կենտրոնում կառուցված զարդաքանդակները, սրբատաշ պատերը, 13–րդ դարի կիսավեր «Չեսարի Դարպաս» կառույցը և հարակից, վարդագույն քարերով կերտած եկեղեցական համալիրը։ Տուրի շրջանակներում կունենանք գեղեցիկ քայլարշավ դեպի Հորսի լիճ, որտեղ էլ կամփոփենք մեր օրը՝ Վայք աշխարհի չքնաղ բնության գրկում:
Ցանկության դեպքում կարող եք նաև կազմակերպել պիկնիկ՝ լճի ափին:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային, հարմարավետ կոշիկներով, հարմար հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ունենալ տաք վերնահանգուստ, բավարար քանակությամբ՝ ջուր, սնունդ:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ