Սկիզբ | : | 06.08.23 08:30 |
Ավարտ | : | 06.08.23 17:00 |
Գինը՝ | 7.000AMD |
10.000AMD |
Արագածի լանջին՝ ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա է գտնվում Գեղարոտի հիասքանչ ջրվեժը: Ձմռանն այն սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից։ Մեր առաջին կանգառը կլինի Արագած գյուղում, որտեղից բեռնատարով կշարունակենք ճանապարհի մի հատվածը, ապա, ոտքով հաղթահարելով մոտ 2 կմ քայլարշավ, կհասնենք Գեղարոտի ջրվեժ:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով,
կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր, փոխնորդ կոշիկներ, արևապաշտպան քսուք:
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1. գիդի ծառայություն
2. տրանսպորտի ծառայություն
3. բեռնատարի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ