Սկիզբ | : | 13.06.21 07:30 |
Ավարտ | : | 13.06.21 23:00 |
Գինը՝ | 6.500AMD |
ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՍԱՄՍՈՆԱՎԱՆՔ
ONE WAY TOUR տուրիստականը հրավիրում է Ձեզ՝ վայելելու այս հիասքանչ աշնանային քայլարշավը Տավուշի մարզում:
Սամսոնավանքը գտնվում է Սամսոնի Ջուր գետակի ձախափնյա անտառապատ սարահարթում: Այն թաքնված է անտառներում և բավական հեռու է բնակավայրերից: Համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից, կիսավեր մատուռից, բնակելի և օժանդակ շենքերի մնացորդներից: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Ուշագրավ է եկեղեցու ներքուստ կլոր, արտաքուստ ութանիստ թմբուկը` հարդարված որմնասյունիկներով: Եկեղեցու պատերը ներսից պատված են եղել որմնանկարներով, որոնցից պահպանվել են առանձին կտորներ: Մատուռը կառուցվել է վանքի հյուսիսային կողմում: Ունեցել է որմնանկարներով զարդարված թաղակապ ծածկ:
ՔԱՅԼԱՐՇԱՎԻ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՏ 26ԿՄ Է :
ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է
1․ գիդի ծառայություն
2․ տրանսպորտի ծառայություն
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Հաճախորդի և ընկերության կողմից երկկողմանի հաստատված տուրի ամրագրումը չեղարկելու դեպքում՝
ամրագրման համար վճարումը կատարվում է ամբողջությամբ:
Չեղարկման դեպքում վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում
ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ