Խմբային տուր դեպի Իսպանիա
Խմբային տուր դեպի Իսպանիա՝ Երևանից․ Բարսելոնա, Սարագոսա, Մադրիդ, Տոլեդո, Կորդովա։ Մշակույթ, պատմություն և տեսարժան շրջայցեր մեկ երթուղում։
Տուրի մասին
Բացահայտե՛ք Իսպանիայի կախարդանքը մեր դասական խմբային տուրի միջոցով, որն ընդգրկում է երկրի ամենանշանավոր քաղաքներն ու տարածաշրջանները:
Ձեզ սպասվում է ոգեշնչող ճամփորդություն Բարսելոնայի և Մադրիդի ճարտարապետական գլուխգործոցներից մինչև պատմական Սարագոսա և արևոտ Վալենսիա: Դուք հնարավորություն կունենաք հաղորդակից դառնալ Կորդովայի ու Գրանադայի անդալուսյան հարուստ ժառանգությանը, ինչպես նաև վայելել Տոլեդոյի և Սևիլյայի անկրկնելի մթնոլորտը:
Սա իդեալական ուղևորություն է Իսպանիայի հետ առաջին ծանոթության համար՝ մեկտեղելով երկրի մշակույթը, պատմությունն ու կենսախինդ ոգին մեկ ամբողջական երթուղում 💙
Երթուղի
Օր 1
1 Կանգառ 1 Ժամանում և դիմավորում Բարսելոնայի օդանավակայանում
2 Կանգառ 2 Ազատ ժամանակ
Օր 2
3 Կանգառ 1 Էքսկուրսիա Բարսելոնայում
Տուրի ընթացքում մենք կտեսնենք Բարսելոնայի գլխավոր մարգարիտը՝ Գաուդիի գլուխգործոց Սագրադա Ֆամիլիա տաճարը: Կանցնենք Պասեո դե Գրասիա փողոցով, որտեղ գտնվում են Գաուդիի հայտնի երկու տները՝ Կասա Բատլոն և Կասա Միլան, ինչպես նաև կայցելենք Բարսելոնայի «սրտում» գտնվող Կատալոնիայի հրապարակ, որտեղ միախառնվում են հին և նոր քաղաքները:
Կզբոսնենք հայտնի Ռամբլա փողոցով, այնուհետև կայցելենք քաղաքի ամենամթնոլորտային թաղամասերից մեկը՝ Գոթական թաղամաս: Այստեղ դրսից կտեսնենք Մայր տաճարը, Սան Ժաումե հրապարակը, որտեղ գտնվում են Բարսելոնայի քաղաքապետարանն ու Թագավորական պալատը:
Լրացուցիչ էքսկուրսիա՝ «Երեկոյան Բարսելոնա»: Այս տուրի ընթացքում դուք կտեսնեք քաղաքի ամենագեղեցիկ անկյունները՝ Իսպանիայի հրապարակը՝ քաղաքի ամենավեհաշուք հրապարակներից մեկը, որտեղից բացվում են տեսարաններ դեպի հայտնի երաժշտական շատրվանները, Մոնժուիկ բլուրը և կորիդայի պատմական արենան: Կայցելենք նաև քաղաքի առափնյա հատվածը՝ վայելելով ծովի, զբոսանավերի և գիշերային լույսերի տեսարանը, ինչպես նաև Կոլումբոսի արձանը: Այս էքսկուրսիան՝ քաղաքի և առափնյա գեղեցկության անմոռանալի տեսարաններով, հնարավորություն կտա տեսնել Բարսելոնան իր ամենակախարդական և պատկերավոր տեսքով:
Օր 3
4 Կանգառ 1 Բարսելոնա – Սարագոսա – Մադրիդ
Մեկնում դեպի Մադրիդ. ճանապարհին կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա դեպի Կատալոնիայի ամենասուրբ և հայտնի վայրերից մեկը՝ Մոնսերատ վանք։ Դուք կծանոթանաք Սև Մադոննայի (Լա Մորենետա) հետ. դա Աստվածամոր հրաշագործ արձանն է, որտեղ ամեն տարի ուխտագնացության են գալիս հազարավոր հավատացյալներ: Վայելեք զբոսանքը լեռնային արահետներով, որոնցից բացվում են հիանալի համայնապատկերներ, ինչպես նաև վերելքը ֆունիկուլյորով դեպի դիտահրապարակներ, որտեղից բացվում են անմոռանալի տեսարաններ դեպի Մոնսերատի հովիտներն ու գագաթները: Ճանապարհին նախատեսված է կանգառ Սարագոսայում, որտեղ դուք կարճատև զբոսանք կկատարեք քաղաքի պատմական կենտրոնում:
Օր 4
5 Կանգառ 1 Էքսկուրսիա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում
Բացահայտեք Եվրոպայի ամենակենսախինդ մայրաքաղաքներից մեկը: Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կտեսնեք Մադրիդի ինքնատիպ ճարտարապետությունը, ընդարձակ հրապարակները և կծանոթանաք հարուստ պատմությանը՝ թագավորական ժառանգությունից մինչև եռուզեռով լի ժամանակակից պողոտաներ։
Օր 5
6 Կանգառ 1 (Տոլեդո) – Կորդովա
Դեպի Անդալուսիա մեկնելու ճանապարհին առաջարկում ենք լրացուցիչ էքսկուրսիա դեպի Իսպանիայի ամենաինքնատիպ քաղաքներից մեկը՝ Տոլեդո, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Տախո գետի վերևում՝ ժայռի վրա տարածված այս քաղաքը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ դարեր շարունակ համակեցվել են երեք մշակույթներ՝ քրիստոնեական, մուսուլմանական և հրեական՝ թողնելով անգնահատելի ճարտարապետական և հոգևոր ժառանգություն:
Կտեղափոխվենք Անդալուսիա՝ Դոն Կիխոտի հայրենիք, Կաստիլիա-Լա Մանչայի գեղատեսիլ տարածքներով: Այցելություն Կորդովա՝ հարուստ պատմությամբ քաղաք, որը ժամանակին Արևմտյան Եվրոպայում հզոր Արաբական խալիֆայության մայրաքաղաքն էր: էքսկուրսիայի ընթացքում ձեզ սպասվում են. Պուերտա դե Ալմոդովար՝ քաղաքի հնագույն դարպասներից մեկը, որը տանում է դեպի հրեական թաղամաս, Մեսկիթայի (Մայր տաճար-մզկիթ) արտաքին զննում, որը միավորում է իսլամական շքեղությունն ու քրիստոնեական գոթիկան, զբոսանք հրեական թաղամասի նեղլիկ լաբիրինթոսներով, այցելություն Կորեդերա՝ Կորդովայի ամենահին և ամենագունեղ հրապարակը, ինչպես նաև հնարավորություն՝ հիանալու հայտնի ծաղկաշատ բակերով (պատիո) և կերամիկայով:
Գիշերակաց Կորդովայի մերձակայքում գտնվող հյուրանոցում:
Օր 6
7 Կանգառ 1 Այցելություն Սևիլյա
Սևիլյան նարնջենիների ծաղկման, ֆլամենկոյի և զարմանահրաշ ճարտարապետության քաղաք է:
Ծրագրում ներառված է զբոսանք Սանտա Կրուս թաղամասով՝ նախկին հրեական թաղամասով, որն աչքի է ընկնում նեղլիկ փողոցներով ու հին Սևիլյայի ռոմանտիկ մթնոլորտով, կորիդայի արենայի արտաքին զննում, ինչպես նաև զբոսանք գեղատեսիլ Գվադալկվիվիր գետի ափով, որտեղից բացվում են տեսարաններ դեպի հնամենի կամուրջներն ու քաղաքի վեհաշուք ֆասադները:
Ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Սևիլյայի Մայր տաճար՝ հնարավորություն հաղորդակից դառնալու աշխարհի խոշորագույն գոթական տաճարներից մեկի պատմությանն ու վեհությանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն): Դուք կտեսնեք շքեղ գլխավոր խորանը և մատուռները, որտեղ պահվում են գեղանկարչության և քանդակագործության գլուխգործոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի Քրիստափոր Կոլումբոսի հետ կապված լեգենդներին. կիմանաք նրա ճանապարհորդությունների մասին և կտեսնեք նրա աճյունի ամփոփման վայրը: Էքսկուրսիայի վերջում հնարավորություն կլինի բարձրանալ Խիրալդայի դիտահրապարակ, որտեղից բացվում է Սևիլյայի հին քաղաքի հիասքանչ տեսարանը:
Առաջարկվում է էքսկուրսիա դեպի 1929 թվականի Իբերո-ամերիկյան ցուցահանդեսի թաղամաս: Դուք կտեսնեք վեհաշուք Իսպանիայի հրապարակը՝ իր նրբագեղ կամարներով, փայլուն մոզաիկաներով և կերամիկական պաննոներով, որոնք պատմում են Իսպանիայի բոլոր նահանգների պատմությունը: Ամերիկայի հրապարակը կզարմացնի իր ինքնատիպ տաղավարներով՝ գոթիկայից մինչև մուդեխար ոճ: Զբոսանքը Մարիա Լուիզա զբոսայգում կպարգևի ներդաշնակության զգացողություն՝ ստվերոտ ծառուղիներով, շատրվաններով և քանդակներով:
Վերադարձ Կորդովա: Գիշերակաց Կորդովայի մերձակայքում գտնվող հյուրանոցում:
Օր 7
8 Կանգառ 1 Գրանադա և Ալհամբրա
Կազմակերպվում է հետաքրքրաշարժ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Գրանադա՝ Իսպանիայի ամենագեղեցիկ և մթնոլորտային քաղաքներից մեկը։
Մենք կզբոսնենք հռչակավոր Ալհամբրայի պատերի երկայնքով, որը մավրիտանական ճարտարապետության մարգարիտն է։ Կանցնենք պատմական Արդարադատության դարպասի կողքով, կայցելենք Կարլոս V-ի պալատ՝ Վերածննդի դարաշրջանի շինություն։ Կայցելենք ավանդական արաբական բաղնիքներ՝ համամ, որտեղ մինչ օրս զգացվում է Արևելքի ոգին, և կզբոսնենք կոլորիտային Ալբայսին թաղամասով։ Սա նեղ փողոցների և ձյունաճերմակ տների իսկական լաբիրինթոս է՝ Ալհամբրայի հիասքանչ տեսարաններով․ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։
Զբոսանքը ռոմանտիկ «Տխուրների առափնյայով» (Paseo de los Tristes) առանձնահատուկ տրամադրություն կհաղորդի։ Այնուհետև մեզ սպասում է քրիստոնեական Գրանադան։ Մենք կհիանանք Գրանադայի Մայր տաճարի վեհաշուք ֆասադով և կտեսնենք Թագավորական կապելլան, որտեղ հանգչում են կաթոլիկ թագավորները՝ Իզաբելլան և Ֆերդինանդը։ Կանցնենք Մետաքսի հին շուկայով, որը լի է արևելյան շնչով, և կայցելենք Նասրիդների մեդրեսե՝ հնամենի համալսարան, որտեղ ժամանակին սովորել են մուսուլմանական Իսպանիայի լավագույն մտածողները։ Էքսկուրսիան կավարտվի կենտրոնական Բիբ-Ռամբլա հրապարակում՝ շատրվաններով, բացօթյա սրճարաններով և իսկական անդալուզյան մթնոլորտով հարուստ մի վայրում։
Գիշերակաց Մուրսիայի մոտակայքում գտնվող հյուրանոցում։
Օր 8
9 Կանգառ 1 Վալենսիա և վերադարձ Բարսելոնա
Այցելություն Վալենսիա՝ Իսպանիայի մեծությամբ երրորդ քաղաքը, որտեղ պատմությունը հանդիպում է արդիականությանը։ Էքսկուրսիան կսկսվի Արվեստի և գիտության քաղաքից (Ciudad de las Artes y las Ciencias)՝ տպավորիչ ֆուտուրիստական համալիրից, որն իր թանգարաններով ու մշակութային տաղավարներով հանդիսանում է ժամանակակից Վալենսիայի խորհրդանիշը։
Այնուհետև մենք կզբոսնենք պատմական կենտրոնի հնամենի փողոցներով, կտեսնենք Միջնադարյան Մետաքսի բորսան (La Lonja de la Seda), որը գոթական ճարտարապետության իսկական գլուխգործոց է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Կհիանանք Կենտրոնական շուկայի ֆասադով, որի պատմական շենքում մինչ օրս եռում է կյանքը, իսկ վաճառողներն առաջարկում են թարմ տեղական մթերքներ։ Մենք կտեսնենք նաև Սուրբ Մարիամ Մայր տաճարը, որտեղ պահվում է լեգենդար Սուրբ Գրաալը։ Վալենսիայի ամեն մի անկյունը շնչում է պատմությամբ, մշակույթով և գաստրոնոմիայով՝ ձեզ ընկղմելով իսկական Իսպանիայի անկրկնելի մթնոլորտի մեջ։
Տեղափոխություն Բարսելոնա։ Գիշերակաց Բարսելոնայի մերձակայքում գտնվող հյուրանոցում։
Օր 9
10 Կանգառ 1 Ազատ օր
Օր 10
11 Կանգառ 1 Տեղափոխում դեպի օդանավակայան
Ի՞նչ է ներառված
Ներառված է
- Ավիատոմս՝ 25 կգ հիմնական ուղեբեռ + 7 կգ ձեռքի ուղեբեռ
- Հյուրանոցի կացություն
- Նախաճաշ
- Էքսկուրսիաներ 5 քաղաքներում
- Հայախոս ուղեկցորդ ամբողջ շրջագայության ընթացքում
- Էքսկուրսիաներ լիցենզավորված ռուսախոս զբոսավարի հետ՝ Բարսելոնա, Մադրիդ, Վալենսիա
- Շրջայց Սարագոսա և Կորդովա քաղաքներում
- Դիմավորում և Ճանապարհում
- Տրանսֆեր դեպի օդանավակայան (ժամանում և մեկնում)
Ներառված չէ
- Հյուպատոսական վճար
- Ապահովագրություն
- Թանգարանների մուտքավճարներ
- Ականջակալեր ամբողջ տուրի ընթացքում - 20€
- Հյուրանոցային հարկեր
- Թեյավճար վարորդին — 10 €
Տրանսֆեր & Կարևոր տեղեկություն
Հաճախ տրվող հարցեր
Այս տուրը քանի՞ օր է տևում և գիշերակաց ներառվա՞ծ է։
Այս տուրը տևում է 10 օր և գիշերակացով է։ Դա խմբային դասական շրջագայություն է Իսպանիայով։
Տուրը կոնկրետ ո՞ր օրերին է լինում։ Ամեն շաբաթ կա՞։
Այս տուրը իրականացվում է ըստ հարցման կամ անհատական ընտրված ամսաթվով։ Կոնկրետ մեկնարկի օրերի համար խնդրում ենք ճշտել օպերատորի մոտ։
Այս տուրով ո՞ր քաղաքներ ենք այցելելու։
Ծրագրում նշված են Բարսելոնա, Մադրիդ, Կորդոբա, Սևիլյա, Գրանադա և Վալենսիա։ Նկարագրության մեջ նաև նշվում են Սարագոսան և Տոլեդո այցելելու հնարավորություն։
Բարսելոնան ծրագրում մի քանի անգամ է նշված․ դա նշանակո՞ւմ է, որ այնտեղ ավելի շատ ժամանակ ենք անցկացնելու։
Այո, երթուղու հերթականությունից երևում է, որ Բարսելոնան ծրագրում մի քանի հատվածով ներառված է։ Օրերի մանրամասն բաժանումը լավ է ճշտել օպերատորի մոտ։
Որքա՞ն արժե տուրը մեկ մեծահասակի համար։
Մեկ մեծահասակի համար արժեքը 665 000 AMD է։
Վճարումը ինչպե՞ս կարող եմ անել։
Վճարումը կարող եք իրականացնել քարտով գրասենյակում, փոխանցումով կամ կանխիկ գրասենյակում։ Ամրագրման հաստատման համար վճարումը կատարվում է նախօրոք։
Վճարումը ո՞ր արժույթով է ընդունվում։
Վճարումները նշվում են AMD (հայկական դրամ) արժույթով։
Հարցեր ունե՞ք?