Խմբային տուր դեպի ֆրանսիա
Խմբային տուր դեպի ֆրանսիա 8-օրյա էքսկուրսիոն ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ ճանապարհորդության ընթացքում բացահայտել Ֆրանսիայի տարբեր դեմքերը՝ Փարիզի խորհրդանշական տեսարժան վայրերից և Լուարի հովտի պատմական ամրոցներից մինչև Լիոնի հին թ...
Տուրի մասին
Խմբային տուր դեպի ֆրանսիա 8-օրյա էքսկուրսիոն ծրագիրը հնարավորություն է տալիս մեկ ճանապարհորդության ընթացքում բացահայտել Ֆրանսիայի տարբեր դեմքերը՝ Փարիզի խորհրդանշական տեսարժան վայրերից և Լուարի հովտի պատմական ամրոցներից մինչև Լիոնի հին թաղամասերը, Դիժոնը, հեքիաթային Կոլմարը և Շամպայնի սիրտը՝ Ռեյմսը։ Ծրագիրը համատեղում է կազմակերպված էքսկուրսիաները, ազատ ժամանակը և լրացուցիչ այցելությունների հնարավորությունը՝ Վերսալ, Նորմանդիա և Ստրասբուրգ։
Նշված արժեքը նախատեսված է 1 անձի համար՝ երկտեղանի համարում տեղավորման դեպքում։
Երթուղի
օր 1
1 Կանգառ 1 Ժամանում Փարիզ
Օդանավակայանում դիմավորում՝ Europe Voyage ընկերության ներկայացուցիչի կողմից՝ համապատասխան ցուցանակով։
Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք՝
• Սակրե Կյոր ձյունաճերմակ բազիլիկը,
• «Մարդը, որն անցնում է պատի միջով» քանդակը,
• Սիրո պատը,
• Դալիդայի տունը,
• Մոնմարտրի հին հողմաղացները,
• աշխարհահռչակ «Մուլեն Ռուժ» կաբարեն։
Ցանկության դեպքում առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի Մոնմարտր՝ Փարիզի ամենաբարձրադիր հատվածը։ Մոնմարտրը երկար տարիներ եղել է արվեստագետների և ստեղծագործական բոհեմիայի սիրելի թաղամասը։ Նրանք հաճախ էին հավաքվում տեղի սրճարաններում, որոնցից շատերում մինչ օրս պահպանվել են հայտնի նկարիչների անուններով ցուցանակներ, այդ թվում՝ Մոնեի և Ռենուարի։
ֆակուլտատիվ կերպով առաջարկվում է Սեն գետով նավարկության տոմսերի ձեռքբերում։ Այնուհետև՝ «Fragonard» օծանելիքի գործարանի այցելություն։
Տրանսֆեր և տեղավորում Փարիզի կամ քաղաքի շրջակայքի հյուրանոցում։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց Փարիզի հյուրանոցում։
օր 2
2 Կանգառ 1 Շրջայց Փարիզում
Նախաճաշ հյուրանոցում։ Ազատ ժամանակ։ Այնուհետև՝ տեսարժան վայրերի շրջայց Փարիզում, որի ընթացքում հնարավորություն կունենաք հիանալ քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներով և տեսարժան վայրերով՝ Լուվրով, Բաստիլի հրապարակի, Օպերայի շենքով, Փարիզի Աստվածամոր տաճարով և այլ հայտնի վայրերով։ Օրվա երկրորդ կեսին ցանկության դեպքում առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի Վերսալ՝ Ֆրանսիայի թագավորների նախկին նստավայր։ Էքսկուրսիայի ընթացքում կտեսնենք «Արև-արքայի» և թագուհու ապարտամենտները, Հերկուլեսի, Վեներայի, Մարսի, Դիանայի և Ապոլոնի սրահները, շքեղ թագավորական մատուռը և, իհարկե, ճարտարապետ Ժյուլ Արդուեն-Մանսարի գլուխգործոցը՝ Հայելիների պատկերասրահը։ Ֆակուլտատիվ էքսկուրսիա՝ «Երեկոյան Փարիզ»
Այս լրացուցիչ էքսկուրսիան կպարգևի ձեզ անմոռանալի տպավորություններ։ Երեկոյան կշրջենք լուսավորված Փարիզում, որտեղ քաղաքի յուրաքանչյուր անկյուն կարծես կենդանանում է հազարավոր լույսերի ներքո։ Կհիանանք կախարդական լույսերով ողողված Հաղթական կամարով, կանցնենք լեգենդար Ելիսեյան դաշտերով, կզգանք պատմության շունչը Համաձայնության հրապարակում, կհիանանք նրբաճաշակ Վանդոմի հրապարակով և նրա վեհաշուք սյունով։ Կայցելենք Փարիզի ամենաշքեղ թաղամասերից մեկը, որտեղ գտնվում է լեգենդար «Ritz հյուրանոցը, ինչպես նաև Նապոլեոն Բոնապարտի գերեզմանատեղին։ Եվ, իհարկե, կվայելենք հիասքանչ տեսարանը դիտահարթակից, որտեղ Էյֆելյան աշտարակը կբացվի մեր առջև իր ողջ շքեղությամբ՝ փայլելով «շամպայնի ցայտերի» նման։
օր 3
3 Կանգառ 1 Ազատ օր Փարիզում

օր 4
4 Կանգառ 1 Լուարի հովիտ
Նախաճաշ հյուրանոցում։ Ուղևորություն դեպի Լուարի հովիտ։ Այցելություն Ֆրանսիայի թագավորներին ժամանակին պատկանած հայտնի ամրոցներ, որոնք համարվում են երկրի պատմական և ճարտարապետական կարևորագույն տեսարժան վայրերից։ Այնուհետև՝ Լուարի հովտի գինիների համտես։ Շարունակելով ճանապարհը՝ մեկնում ենք Բուրժ քաղաք։ Ժամանումից հետո՝ զբոսանք քաղաքի պատմական կենտրոնում՝ խմբի ուղեկցողի հետ։ Կծանոթանանք Բուրժի հին քաղաքի յուրահատուկ մթնոլորտին և պատմական ճարտարապետությանը։ Տեղավորում Բուրժի հյուրանոցում։ Գիշերակաց Բուրժում
օր 5
5 Կանգառ 1 Լիոն
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Լիոն։ Ժամանումից հետո՝ տեսարժան վայրերի շրջայց Լիոնի հին քաղաքում, որը ձևավորվել է հիմնականում XV–XVII դարերում։ Էքսկուրսիայի ընթացքում կծանոթանանք քաղաքի հարուստ պատմությանն ու ճարտարապետությանը, կայցելենք հայտնի տրաբուլները՝ հին գաղտնի անցուղիները, ինչպես նաև կանցնենք հետիոտնային փողոցներով և կտեսնենք քաղաքի կարևոր պատմական շինությունները։ Շրջայցի ընթացքում կտեսնենք՝
Բորսայի շենքը, Վարդագույն աշտարակի տունը, Հենրի IV-ի տունը, Դելորմի պատկերասրահների ճակատային հատվածը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարն ու հրապարակը, Սուրբ Պողոս և Սուրբ Գևորգ եկեղեցիների ճակատները, Փաստաբանների տունը, Հրեական փողոցը, երկաթուղային կայարանի շենքը, Թոմասանի տունը, XVI դարի «բոցավառ գոթիկայի» ոճով շենքերի ճակատները, Առյուծի տունը, Մայեի տունը, Գադան պալատը և այլ տեսարժան վայրեր։ Ազատ ժամանակ Լիոնում։ Այնուհետև՝ մեկնում դեպի Դիժոն։ Ժամանումից հետո՝ զբոսանք քաղաքում խմբի ուղեկցողի հետ։ Տեղավորում հյուրանոցում։ Գիշերակաց Դիժոնում։
օր 6
6 Կանգառ 1 Կոլմար
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Կոլմար։ Ժամանում և տեղավորում հյուրանոցում։ Ազատ ժամանակ Կոլմարում՝ քաղաքը ինքնուրույն բացահայտելու և վայելելու համար։ Ցանկության դեպքում առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի Ստրասբուրգ՝ «միավորված Եվրոպայի մայրաքաղաք»։ Ստրասբուրգը Ֆրանսիայի ամենագեղեցիկ և հիանալի պահպանված հին քաղաքներից մեկն է։ Քաղաքի պատմական կենտրոնը գտնվում է Իլ գետի կողմից ձևավորված կղզու վրա։ Գետը հետագայում միանում է Հռենոսին։ Ստրասբուրգը պատմության մեջ հայտնի է դեռևս հռոմեական ժամանակներից՝ Արգենտորատում (Argentoratum) անվամբ։ Հռոմեական զինվորներն այստեղ էին հիմնել իրենց ռազմական ճամբարը։ Քաղաքի ամբողջ պատմական կենտրոնը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այնուհետև՝ վերադարձ հյուրանոց։ Ցանկության դեպքում կազմակերպվում է նաև ֆակուլտատիվ էքսկուրսիա Կոլմարում, որի ընթացքում կծանոթանաք այս հեքիաթային քաղաքի պատմությանը, ճարտարապետությանը և գլխավոր տեսարժան վայրերին։ Գիշերակաց Կոլմարում։
օր 7
7 Կանգառ 1 Ռեյմս
Նախաճաշ հյուրանոցում։ Մեկնում դեպի Ռեյմս՝ Շամպայնի շրջանի սիրտը և ֆրանսիական շամպայնային գինիների մայրաքաղաքը։ Քաղաքի պատմական կենտրոնում զբոսանք խմբի ուղեկցողի հետ կամ տեսարժան վայրերի շրջայց լիցենզավորված էքսկուրսավարի ուղեկցությամբ։ Ռեյմսը շուրջ 2000 տարվա պատմություն ունեցող քաղաք է, որտեղ մինչ օրս պահպանվել են միջնադարյան, հռոմեական և գոթական արվեստի բացառիկ նմուշներ։ Շրջայցի ընթացքում կտեսնենք քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից՝ Սուրբ Ռեմիի բազիլիկան և, իհարկե, հանրահայտ Ռեյմսի Աստվածամոր տաճարը (Notre-Dame de Reims)։ Այնուհետև՝ մեկնում դեպի Փարիզ։ Տեղավորում Փարիզի կամ քաղաքի շրջակայքի հյուրանոցում։ Գիշերակաց Փարիզում։
օր 8
8 Կանգառ 1 Վերադարձ
Նախաճաշ հյուրանոցում։ Տրանսֆեր դեպի օդանավակայան։ Տուրի ավարտ։
Ինչ է ներառված
- Կացություն 3★ հյուրանոցներում՝ նախաճաշով։
- Խմբային տրանսֆեր օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան
- Ծրագրով նախատեսված տրանսպորտային սպասարկում՝ ռուսախոս ուղեկցողի հետ։
- Էքսկուրսիաներ Փարիզում և Լիոնում՝ ռուսախոս լիցենզավորված էքսկուրսավարի ուղեկցությամբ։
- Բուրժի, Դիժոնի և Ռեյմսի այցելություններ՝ ռուսախոս ուղեկցողի հետ։
- Ականջակալներ ամբողջ ուղևորության ընթացքում – 20 եվրո
- Ավիատոմսեր
- Վիզայի աջակցություն
- Ականջակալեր ամբողջ տուրի ընթացքում - 20€
- Թեյավճար վարորդին — 10 €
- Հյուրանոցային հարկ – 2-5 €