Սևանա լիճ, Սևանավանք, Հաղարծին, Գոշավանք, Հին Դիլիջան համալիր

Սևան, Դիլիջան, Հաղարծին

Տևողություն 9-10 ժամ։ Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վան...

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 9-10 ժամ։

Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ կտեսնենք 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանք եւ Հաղարծին։

Երթուղի

1 Կանգառ 1 Սևանա լիճ

Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր՝ Սեւանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սեւանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների եւ մեկ մեծ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սեւանա լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում՝ եւ' ակտիվ, եւ' պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սեւանը պատմական երեք հայկական լճերից միակն է, որը գտնվում է ՀՀ տարածքում։

Սևանա լիճ Սևանա լիճ Սևանա լիճ
2 Կանգառ 2 Սևանավանք

"Աշոտ Ա թագավորի դուստր Մարիամը խոսք էր տվել հանգուցյալ ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ եւ խոստմանը հավատարիմ մնաց ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սեւանավանքն է՝ կառուցված 874 թվականին։ Դեռ 4-րդ դարում հիմնադրված լինելով՝ Սեւանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը՝ իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Մայրաքաղաք Երեւանի անունը առաջին անգամ արձանագրվել է հենց Սեւանավանքի գմբեթի վրա։

Սևանավանք Սևանավանք Սևանավանք
3 Կանգառ 3 Հաղարծին

"Թեեւ, Հայաստանում ընդունված է շինարարության համար հիմնականում օգտագործել տուֆ կամ բազալտ տեսակի քարեր, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի՝ տրավերտին եւ բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում՝ անտառի հենց սրտում։ Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող վանքի սեղանատունը։

Հաղարծին Հաղարծին Հաղարծին
4 Կանգառ 4 Գոշավանք

"Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգեւոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգեւորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, եւ առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի։ Վանքը գտնվում է համանուն Գոշ գյուղում։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Պողոս վարպետի ձեռքին պատկանող 13-րդ դարի ասեղնագործ խաչքարը։

Գոշավանք Գոշավանք Գոշավանք
5 Կանգառ 5 Հին Դիլիջան համալիր

Տուրն ամփոփում է Հին Դիլիջան համալիրը։ Շարամբեյան փողոցում կարելի է տեսնել 19-րդ դարին բնորոշ տներ, փայտե պատշգամբներ։ Հենց այս փողոցն է համարվում Հին Դիլիջանի հավաքական տեսքը, որտեղ արտացոլված է հայտնի դիլիջանյան ճարտարապետական ոճը։

Հին Դիլիջան համալիր Հին Դիլիջան համալիր Հին Դիլիջան համալիր

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սևանա լիճ 2Սևանավանք 3Հաղարծին 4Գոշավանք 5Հին Դիլիջան համալիր

Հանրաճանաչ ուղղություններ