Սևան, Դիլիջան, Հաղարծին, Գոշավանք, Պարզ լիճ

4,7 95% խորհուրդ են տալիս (528 Կարծիքներ) Սևան, Դիլիջան, Հաղարծին

Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ ունենում ենք սննդի կանգառ, որին հաջորդում են 10-13...

08:30 – 19:00 · ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Յուրահատուկ համադրմամբ այս տուրի ընթացքում մեր զբոսաշրջային խումբն այցելում է Սեւանա լիճ եւ 9-րդ դարի Սեւանավանք։ Ըստ խմբի ցանկության, կազմակերպվում է նավարկություն Սեւանա լճով։ Հաջորդիվ ունենում ենք սննդի կանգառ, որին հաջորդում են 10-13-րդ դարերի վանքեր՝ Գոշավանքը եւ Հաղարծինը։

Երթուղի

1 Կանգառ 1 Սեվանա լիճ

Առաջինն ուր կայցելենք Սևանա լիճն է, Հայաստանի գեղեցկուհին։ Լինելով ծովի մակերևույթից 1900 մետր բարձր, Սևանը հանդիսանում է աշխարհում երկրորդ բարձրադիր լիճը քաղցրահամ ջրի պաշարով։ Հրաբխային ծագման Սևանը շրջապատված է լեռնաշղթաներով, կիսված երկու հատվածների և մեկ թերակղզու։ Այցեքարտ դարձած Սևանը լիճը վայելում է մեծ մասսայականություն զբոսաշրջիկների շրջանում, թե ակտիվ, եւ թե պասիվ հանգստի համար։ Առավելագույնը 83 մետր խորությամբ Սևանը պատմական երեք հայկական լճերից միակն է գտնվող ՀՀ տարածքում։

Սեվանա լիճ Սեվանա լիճ Սեվանա լիճ
2 Կանգառ 2 Սեվանավանք

Գեղեցկուհի Մարիամը խոսք էր տվել մահացած ամուսնու պատվին կառուցել 30 եկեղեցիներ և կառուցում էր ամբողջ կյանքի ընթացքում։ Դրանցից մեկը Սևանավանքն է, կառուցված 874 թվականին։ Դեռ չորրորդ դարում հիմնադրված լինելով, Սևանավանքն իր զարգացումն ապրում է 9-րդ դարում։ Կանգուն երկու եկեղեցիներից զատ, առանձնակի ուշադրության է արժանի 17-րդ դարի յուրահատուկ խաչքարը իր բազմաթիվ աստվածաշնչյան տեսարաններով։ Սևանավանքի արձանագիր քարերից մեկի վրա է ամենավաղ հանդիպող մայրաքաղաք Երևանի անունը։

Սեվանավանք Սեվանավանք Սեվանավանք
3 Կանգառ 3 Հաղարծին վանական համալիր

Թև, Հայաստանում ընդունված է շինարարության համար օգտագործել տուֆ կամ բազալտ հիմնականում, Հաղարծնի վանքի համար օգտագործվել է երկու տեսակի, տրավերտին և բազալտ։ Սպիտակավուն քարից կառուցված այս վանքը դեռ 10-րդ դարից իր ուրույն տեղն է ունեցել հայոց մշակույթի, կրթության մեջ։ Շուրջ երեք դար է կառուցվել վանքը, տավուշյան անտառների գեղատեսիլ ձորակում, անտառի հենց սրտում։Այստեղ է նաեւ ճարտարապետական գլուխգործոց համարվող Սեղանատունը։ Բացի բույն կառույցներից, այստեղ կա նաև թագավորական դամբարան, իսկ ոչ հեռու վաճառվում է շատ համեղ գաթա:

Հաղարծին վանական համալիր Հաղարծին վանական համալիր Հաղարծին վանական համալիր Հաղարծին վանական համալիր
4 Կանգառ 4 Գոշավանք վանական համալիր

Միջնադարյան Հայաստանի ամենահայտնի հոգևոր-կրթական կենտրոններից է Գոշավանքը, որն իր անունը ստացել է բազմատաղանդ հոգևորական եւ գիտնական Մխիթար Գոշից։ Նրա կողմից ստեղծված օրենքների ժողովածուն համարվում է բացառիկ իր ժամանակի համար, և առ այսօր էր օգտագործվում է աշխարհի շատ օրենսդրություններում։ Հինգ եկեղեցիներից, երեք մատուռներից, գավթից, սեղանատնից բաղկացած վանական համալիրը անտարբեր չի թողնի ոչ մի հետաքրքրասեր զբոսաշրջիկի, Վանքը համանուն Գոշ գյուղում է գտնվում։

Գոշավանք վանական համալիր Գոշավանք վանական համալիր Գոշավանք վանական համալիր
5 Կանգառ 5 Հին Դիլիջան

Մենք կայցելենք Հին Դիլիջան համալիրը, որը գտնվում է Շարամբեյան փողոցում՝ գեղեցիկ վերականգնված տարածք, որը ներկայացնում է 19-րդ դարի հայկական կյանքը։ Հյուրերը կարող են զբոսնել քարակոփ փողոցներով և լուսանկարել այս հմայիչ պատմական անկյունը։

Հին Դիլիջան Հին Դիլիջան Հին Դիլիջան
6 Կանգառ 6 Պարզ Լիճ

Կայցելենք Պարզ լիճ, որը գտնվում է Դիլիջանի ազգային պարկի խիտ անտառներում ։ Շրջապատված կանաչապատ և Լեռնային լանդշաֆտներով ՝ այն կատարյալ է հանգստի, զբոսանքի և գեղեցիկ լուսանկարների համար: Հյուրերը կարող են նաև նավակ վարձել կամ պարզապես վայելել հանգիստը բնական մթնոլորտում։

Պարզ Լիճ

Ինչ է ներառված

  • Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
  • Տրանսպորտ
  • Շշալցված ջուր
  • Սնունդ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1 Sayat-Nova Ave, Yerevan 0010, Армения · Ցույց տալ քարտեզի վրա
Սկիզբ: 08:30
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

4,7
528 Կարծիքներ
5 ★ 84%
4 ★ 11%
3 ★ 3%
2 ★ 0%
1 ★ 2%
Կարդալ բոլոր կարծիքները (528)
Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Սեվանա լիճ 2Սեվանավանք 3Հաղարծին վանական համալիր 4Գոշավանք վանական համալիր 5Հին Դիլիջան 6Պարզ Լիճ

Հանրաճանաչ ուղղություններ