Մարմաշեն, Գյումրի քաղաքային տուր
Այս անգամ հրավիրում ենք ծանոթանալու Գյումրու պատմությանը և մշակութային կոթողներին, ոտքով շրջելու քաղաքի ամենակոլորիտային փողոցներով: Մեր առաջին կանգառը կլինի այցելություն դեպի Գյումրու Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ և Սև Բ...
Տուրի մասին
Այս անգամ հրավիրում ենք ծանոթանալու Գյումրու պատմությանը և մշակութային կոթողներին, ոտքով շրջելու քաղաքի ամենակոլորիտային փողոցներով: Մեր առաջին կանգառը կլինի այցելություն դեպի Գյումրու Յոթ Վերք, Սբ. Նշան, Սբ. Ամենափրկիչ եկեղեցիներ և Սև Բերդ: Օրվա ընթացքում կհատկացվի ազատ ժամանակ. ցանկության դեպքում կարող եք այցելել թանգարաններ: Հայրաքաղաքի հին փողոցները՝ իրենց յուրահատուկ ճարտարապետական լուծումներով և շենքերով, անշուշտ կտպավորեն Ձեզ: Տուրի շրջանակներում կայցելենք նաև Ախուրյան գետի ձախ ափին գտնվող Մարմաշենի միջնադարյան վանք։ Այստեղ է գտնվում Հեղնարի կախարդական աղբյուրը:
«Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կըրնա խմե էդ ջրեն»։
Երթուղի
1 Կանգառ 1 Մարմաշենի միջնադարյան վանք
Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։ Այստեղ է գտնվում Հեղնարի կախարդական աղբյուրը:
2 Կանգառ 2 Գյումրի, քաղաքային տուր
Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռևս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով և, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաև Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները և Սև բերդը։
3 Կանգառ 3 Յոթ Վերք եկեղեցի
Գյումրիի բազմաթիվ եկեղեցիներից ամենամեծ սբ. Աստվածածին եկեղեցին է կամ Յոթ վերքը։ Ասիմետրիկ ձևով կառուցված Յոթ վերք եկեղեցին օծվել է 1886 թվականին, իսկ իր յուրօրինակ ժողովրդական անունը ստացել է Մարիամ Աստվածածնի սրբապատկերից, որում պատկերված են Տիրամոր յոթ վերքերը։ Սրբապատկերը բերվել է այստեղ Արևմտյան Հայաստանից, հետո անվտանգության նպատակով որոշվել է տեղափոխել Հառիճավանք, բայց գյումրեցիները թույլ չեն տվել՝ պահելով իրենց քաղաքում։ Քաղաքի գլխավոր հրապարակը զարդարող Յոթ վերքը երկու մեծ եկեղեցիներից մեկն է, երկրորդը սբ. Ամենափրկիչն է։
4 Կանգառ 4 Սբ. Նշան եկեղեցի
Սուրբ Նշանը երրորդ մեծ եկեղեցին է Գյումրիում։ Եվս 19-րդ դարի եկեղեցի է, որը կրկնում է հայկական ոճը։ Սովետական տարիներին, եկեղեցին վերածված է եղել պահեստի, իսկ երկրաշարժը քանդել է գմբեթները, որոնք, բարեբախտաբար, հետո վերականգնվել են։
5 Կանգառ 5 Սբ. Ամենափրկիչ եկեղեցի
1873 թվականին կառուցված եկեղեցին կրկնում է Հայաստանի երբեմնի մայրաքաղաք Անիի գլխավոր տաճարը։ Հետագայում, սովետական տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ։ 36 մետր բարձրությամբ հսկա տաճարը վնասվել է 1988 թվականի երկրաշարժի ժամանակ։ Այժմ վերականգնվում է։
6 Կանգառ 6 Սև Բերդ
Սև քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սև բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրևներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սև բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։
Ինչ է ներառված
- Տրանսպորտ
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Շշալցված ջուր
- Սնունդ
Pickup & Կարևոր տեղեկություն
Հարցեր ունե՞ք?