Խոր Վիրապ, Երևան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հաղթանակի զբոսայգի, Հանրապետության հրապարակ

Երևան, Խոր Վիրապ

Անհատական 1-օրյա տուր Երևանից՝ Խոր Վիրապ, Ծիծեռնակաբերդ, Հաղթանակի զբոսայգի և Հանրապետության հրապարակ։ Տևողությունը՝ 6-7 ժամ։

ամբողջ օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողությունը 6-7 ժամ։

Խումբը հնարավորություն կունենա ծանոթանալու Խոր Վիրապի վանքին, որտեղ բանտարկվել է Հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը, իսկ հետո քաղաքային շրջագայությունը, որի ընթացքում կծանոթանաք մայրաքաղաքի պատմությանը, կանցնի գլխավոր փողոցները, կտեսնեն հիմնական շենքերը։

Երթուղի

1 Կանգառ 1 Խոր Վիրապ

"Շատերը գիտեն, որ աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը Հայաստանն է։ Պաշտոնապես այն ընդունվել է 301 թվականին, երբ նախկինում այստեղ եղած մայրաքաղաքի բանտից՝ վիրապից, դուրս բերվեց Գրիգորը։ Նա այստեղ բանտարկված էր 13 տարի՝ իր քրիստոնեական հավատքի համար։ Հիվանդ արքայի վերջին հույսը լինելով՝ նա նրան բուժեց, ինչից հետո թագավորն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Միաժամանակ, այստեղից է բացվում լավագույն տեսարանը դեպի Արարատ լեռ։ Շատ մոտ գտնվելը Արարատին հնարավորություն է տալիս տեսնել լեռան ամբողջ կառուցվածքը եւ հիանալ ողջ գեղեցկությամբ։

Խոր Վիրապ Խոր Վիրապ Խոր Վիրապ
2 Կանգառ 2 Ծիծեռնակաբերդ

"20-րդ դարի սկզբին թուրքական կառավարությունն իրագործեց դարի առաջին մեծագույն մարդկային ոճրագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը նվիրված է այն 1,5 միլիոն հայերի հիշատակին, ովքեր զոհ գնացին Օսմանյան Թուրքիայի կողմից կազմակերպված հայաջնջման ծրագրին: 1967 թվականից սկսած՝ Հուշահամալիրը դարձել է Երեւանի ճարտարապետական համայնապատկերի անբաժան մասը` վերածվելով ուխտավայրի:

Հուշահամալիրը բաղկացած է երեք հիմնական կառույցներից`
- Հուշապատ,
- Հավերժության տաճար՝ անմար կրակով,
- «Վերածնված Հայաստան» հուշասյուն: 44 մետր բարձրությամբ սյունը նշանավորում է հայ ժողովրդի վերածնունդը։

12 քարե սալերը դասավորված են շրջանագծով։ Հուշարձանի շուրջը տարածվող այգում գտնվում է 100 մետրանոց պատ, որի վրա փորագրված են այն քաղաքների և գյուղերի անունները, որոնցում տեղի են ունեցել ջարդեր։"

Ծիծեռնակաբերդ Ծիծեռնակաբերդ Ծիծեռնակաբերդ
3 Կանգառ 3 Հաղթանակի զբոսայգի

Զբոսայգու (այն ժամանակ Արաբկիրի քաղաքային այգի) կառուցումն սկսվել է 1930-ական թթ., իսկ Հայրենական մեծ պատերազմի ավարտից հետո վերանվանվել է Հաղթանակի զբոսայգի։ 1950 թ. նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Հաղթանակ զբոսայգու հուշահամալիրի բացումը՝ Իոսիֆ Ստալինի հուշարձանով (բարձրությունը՝ 17 մ), որի պատճառով էլ երեւանցիները համալիրը, այգին եւ թաղամասն այսօր էլ անվանում են Մոնումենտ: Այգու վերակառուցման եւ հուշահամալիրի ստեղծման նախագծի հեղինակը ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: 1962 թ. Ստալինի արձանն ապամոնտաժվել է, իսկ տարիներ անց պատվանդանի վրա տեղադրվել է Արա Հարությունյանի հեղինակած «Մայր Հայաստան» արձանը (բարձրությունը՝ 22 մ)՝ որպես հայ կնոջ հավաքական կերպար։

Հաղթանակի զբոսայգի Հաղթանակի զբոսայգի
4 Կանգառ 4 Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը քաղաքի գլխավոր հրապարակն է, որը նախագծել է ճարտարապետ Ալեքսադր Թամանյանը քաղաքի 1924 թվականի գլխավոր հատակագծում: Այն կարեւորագույն քաղաքաշինական եւ տրանսպորտային հանգույց է, ինչպես նաեւ տարատեսակ միջոցառումների ու հավաքների վայր: Հրապարակում են գտնվում երգող շատրվանը, երկու թանգարաններ՝ Հայաստանի պատմության եւ Ազգային պատկերասրահը, կառավարության շենքերը, որոնք կառուցվել են 1920-1950 թվականներին, Հայաստանի փոստի կենտրոնական շենքը, Marriott հյուրանոցը: Հանրապետության հրապարակի համալիրը խորհրդային ճարտարապետության լավագույն գործերից է, որը 1971 թվականին արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի:

Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ Հանրապետության հրապարակ

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Խոր Վիրապ 2Ծիծեռնակաբերդ 3Հաղթանակի զբոսայգի 4Հանրապետության հրապարակ

Հանրաճանաչ ուղղություններ