Գյումրի, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ, Մարմաշեն

Գյումրի

Մասնավոր մեկօրյա տուր Երևանից դեպի Գյումրի՝ քաղաքային զբոսանք, Ձիթողցոնց թանգարան, Սև բերդ և Մարմաշեն։ Տևողությունը՝ 9-10 ժամ։

ամբողջ օր Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 9-10 ժամ։

Ուղևորվում ենք Շիրակի մարզ՝ ավելի մոտիկից ծանոթանալու Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիի պատմությանն ու կենցաղին։ Էքսկուրսիոն ծրագիրը կազմված է Գյումրիի քաղաքային զբոսանքից եւ տուրից, որից բացի մեր խումբն այցելելու է Մարմաշեն միջնադարյան վանական համալիր։

Երթուղի

1 Կանգառ 1 Գյումրի քաղաք

Հայաստանի երկրորդ քաղաքը Գյումրին, որը նաեւ կոչվել է Լենինական, Ալեքսանդրապոլ, իսկ նախնական հայկական տարբերակում Կումայրի, բնակեցված է եղել դեռեւս 3-րդ հազարամյակից։ Շատ երկար պատմական ճանապարհ անցնելով՝ Գյումրին այսօր ներկայանում է իր Հին քաղաքով, որը լավագույնս պահպանվել է քաղաքի կենտրոնում։ Գյումրիի ամեն մի շենք ունի իր պատմությունը՝ հարուստ հայկական, միջնադարյան ճարտարապետական ոգով։ Կոլորոիտային քաղաքը գրավում է իր գեղեցիկ շենքերով, փողոցներով, եկեղեցիներով եւ, իհարկե, իր չկրկնվող, յուրահատուկ գյումրվա տրամադրությամբ. չէ որ Գյումրին է Հայաստանի հումորի, արվեստի ու արհեստների կենտրոնը։ Քաղաքային տուրի մեջ ընդգրկված են նաեւ Գյումրիի երեք հայտնի եկեղեցիները եւ Սեւ բերդը։

Գյումրի քաղաք Գյումրի քաղաք Գյումրի քաղաք
2 Կանգառ 2 Ձրթողցոնց տուն-թանգարան

Ձիթողցոնց տուն-թանգարանը գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում և ներկայացնում է քաղաքի առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը տեղակայված է 1872 թվականին կառուցված Ձիթողցյանների առանձնատանը, որը հայտնի է իր կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրությամբ։ 1984 թվականին այս շենքում հիմնադրվել է թանգարանը, որտեղ ցուցադրվում են 19-րդ դարի 60-ականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականների Ալեքսանդրապոլի (ներկայիս Գյումրի) ինքնավարությունը, արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորների և ունևոր խավի բնակարանների ներքին տեսքերը։

Ձրթողցոնց տուն-թանգարան Ձրթողցոնց տուն-թանգարան Ձրթողցոնց տուն-թանգարան
3 Կանգառ 3 Սև բերդ

Սեւ քարից կառուցված պաշտպանական ամրոցը հենց այդպես էլ կոչվում է՝ Սեւ բերդ։ 1834 թվականին կառուցվել է բերդը, ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո։ Յուրահատուկ ուշադրության է արժանի ջրահեռացման համակարգը, որը պաշտպանում էր ամրոցի պատերը անձրեւներից։ Այժմ զբոսաշրջային կենտրոնի վերածված Սեւ բերդը այցելուներին հիշեցնում է իր մարտական անցյալի մասին։

Սև բերդ Սև բերդ
4 Կանգառ 4 Մարմաշեն միջնադարյան վանք

Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում Մարմաշեն վանական համալիրը, որը դարեր շարունակ եղել է Շիրակ գավառի կարևորագույն մշակութային ու հոգեւոր կենտրոններից մեկը։ Մարմաշենը կառուցվել է X դարում՝ Վահրամ Պահլավունու օրոք, որի մասին վկայում է պատմիչ, աշխարհագրագետ Ստեփանոս Ասողիկը։ Վանքը բաղկացած է եղել չորս եկեղեցուց, գավիթ-ժամատնից, զանգակատնից և գերեզմանոցից: Դարերի ընթացքում Մարմաշեն վանական համալիրը բազմիցս է ենթարկվել օտար նվաճողների՝ սելջուկ-թուրքերի, մոնղոլների հարձակումներին։ Ցավոք, այս հարձակումները հանգեցրել են վանական համալիրի երբեմնի նշանակության եւ արտաքին տեսքի կորստին։

Մարմաշեն միջնադարյան վանք Մարմաշեն միջնադարյան վանք Մարմաշեն միջնադարյան վանք

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Գյումրի քաղաք 2Ձրթողցոնց տուն-թանգարան 3Սև բերդ 4Մարմաշեն միջնադարյան վանք

Հանրաճանաչ ուղղություններ