Խմբային տուր դեպի Իսպանիա

Իսպանիա

Խմբային տուր դեպի Իսպանիա՝ Երևանից․ Բարսելոնա, Սարագոսա, Մադրիդ, Տոլեդո, Կորդովա։ Մշակույթ, պատմություն և տեսարժան շրջայցեր մեկ երթուղում։

10 օր Հայերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Բացահայտե՛ք Իսպանիայի կախարդանքը մեր դասական խմբային տուրի միջոցով, որն ընդգրկում է երկրի ամենանշանավոր քաղաքներն ու տարածաշրջանները:

Ձեզ սպասվում է ոգեշնչող ճամփորդություն Բարսելոնայի և Մադրիդի ճարտարապետական գլուխգործոցներից մինչև պատմական Սարագոսա և արևոտ Վալենսիա: Դուք հնարավորություն կունենաք հաղորդակից դառնալ Կորդովայի ու Գրանադայի անդալուսյան հարուստ ժառանգությանը, ինչպես նաև վայելել Տոլեդոյի և Սևիլյայի անկրկնելի մթնոլորտը:

Երթուղի

օր 1

1 Կանգառ 1 Ժամանում և դիմավորում Բարսելոնայի օդանավակայանում
2 Կանգառ 2 Ազատ ժամանակ

օր 2

3 Կանգառ 1 Էքսկուրսիա Բարսելոնայում

Տուրի ընթացքում մենք կտեսնենք Բարսելոնայի գլխավոր մարգարիտը՝ Գաուդիի գլուխգործոց Սագրադա Ֆամիլիա տաճարը: Կանցնենք Պասեո դե Գրասիա փողոցով, որտեղ գտնվում են Գաուդիի հայտնի երկու տները՝ Կասա Բատլոն և Կասա Միլան, ինչպես նաև կայցելենք Բարսելոնայի «սրտում» գտնվող Կատալոնիայի հրապարակ, որտեղ միախառնվում են հին և նոր քաղաքները:

Կզբոսնենք հայտնի Ռամբլա փողոցով, այնուհետև կայցելենք քաղաքի ամենամթնոլորտային թաղամասերից մեկը՝ Գոթական թաղամաս: Այստեղ դրսից կտեսնենք Մայր տաճարը, Սան Ժաումե հրապարակը, որտեղ գտնվում են Բարսելոնայի քաղաքապետարանն ու Թագավորական պալատը:

Լրացուցիչ էքսկուրսիա՝ «Երեկոյան Բարսելոնա»: Այս տուրի ընթացքում դուք կտեսնեք քաղաքի ամենագեղեցիկ անկյունները՝ Իսպանիայի հրապարակը՝ քաղաքի ամենավեհաշուք հրապարակներից մեկը, որտեղից բացվում են տեսարաններ դեպի հայտնի երաժշտական շատրվանները, Մոնժուիկ բլուրը և կորիդայի պատմական արենան: Կայցելենք նաև քաղաքի առափնյա հատվածը՝ վայելելով ծովի, զբոսանավերի և գիշերային լույսերի տեսարանը, ինչպես նաև Կոլումբոսի արձանը: Այս էքսկուրսիան՝ քաղաքի և առափնյա գեղեցկության անմոռանալի տեսարաններով, հնարավորություն կտա տեսնել Բարսելոնան իր ամենակախարդական և պատկերավոր տեսքով:

օր 3

4 Կանգառ 1 Բարսելոնա – Սարագոսա – Մադրիդ

Մեկնում դեպի Մադրիդ. ճանապարհին կազմակերպվում է լրացուցիչ էքսկուրսիա դեպի Կատալոնիայի ամենասուրբ և հայտնի վայրերից մեկը՝ Մոնսերատ վանք։ Դուք կծանոթանաք Սև Մադոննայի (Լա Մորենետա) հետ. դա Աստվածամոր հրաշագործ արձանն է, որտեղ ամեն տարի ուխտագնացության են գալիս հազարավոր հավատացյալներ: Վայելեք զբոսանքը լեռնային արահետներով, որոնցից բացվում են հիանալի համայնապատկերներ, ինչպես նաև վերելքը ֆունիկուլյորով դեպի դիտահրապարակներ, որտեղից բացվում են անմոռանալի տեսարաններ դեպի Մոնսերատի հովիտներն ու գագաթները: Ճանապարհին նախատեսված է կանգառ Սարագոսայում, որտեղ դուք կարճատև զբոսանք կկատարեք քաղաքի պատմական կենտրոնում:

օր 4

5 Կանգառ 1 Էքսկուրսիա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում

Բացահայտեք Եվրոպայի ամենակենսախինդ մայրաքաղաքներից մեկը: Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կտեսնեք Մադրիդի ինքնատիպ ճարտարապետությունը, ընդարձակ հրապարակները և կծանոթանաք հարուստ պատմությանը՝ թագավորական ժառանգությունից մինչև եռուզեռով լի ժամանակակից պողոտաներ։

օր 5

6 Կանգառ 1 (Տոլեդո) – Կորդովա

Դեպի Անդալուսիա մեկնելու ճանապարհին առաջարկում ենք լրացուցիչ էքսկուրսիա դեպի Իսպանիայի ամենաինքնատիպ քաղաքներից մեկը՝ Տոլեդո, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Տախո գետի վերևում՝ ժայռի վրա տարածված այս քաղաքը համարվում է թանգարան բաց երկնքի տակ: Այստեղ դարեր շարունակ համակեցվել են երեք մշակույթներ՝ քրիստոնեական, մուսուլմանական և հրեական՝ թողնելով անգնահատելի ճարտարապետական և հոգևոր ժառանգություն:

Կտեղափոխվենք Անդալուսիա՝ Դոն Կիխոտի հայրենիք, Կաստիլիա-Լա Մանչայի գեղատեսիլ տարածքներով: Այցելություն Կորդովա՝ հարուստ պատմությամբ քաղաք, որը ժամանակին Արևմտյան Եվրոպայում հզոր Արաբական խալիֆայության մայրաքաղաքն էր: էքսկուրսիայի ընթացքում ձեզ սպասվում են. Պուերտա դե Ալմոդովար՝ քաղաքի հնագույն դարպասներից մեկը, որը տանում է դեպի հրեական թաղամաս, Մեսկիթայի (Մայր տաճար-մզկիթ) արտաքին զննում, որը միավորում է իսլամական շքեղությունն ու քրիստոնեական գոթիկան, զբոսանք հրեական թաղամասի նեղլիկ լաբիրինթոսներով, այցելություն Կորեդերա՝ Կորդովայի ամենահին և ամենագունեղ հրապարակը, ինչպես նաև հնարավորություն՝ հիանալու հայտնի ծաղկաշատ բակերով (պատիո) և կերամիկայով:

Գիշերակաց Կորդովայի մերձակայքում գտնվող հյուրանոցում:

օր 6

7 Կանգառ 1 Այցելություն Սևիլյա

Սևիլյան նարնջենիների ծաղկման, ֆլամենկոյի և զարմանահրաշ ճարտարապետության քաղաք է:
Ծրագրում ներառված է զբոսանք Սանտա Կրուս թաղամասով՝ նախկին հրեական թաղամասով, որն աչքի է ընկնում նեղլիկ փողոցներով ու հին Սևիլյայի ռոմանտիկ մթնոլորտով, կորիդայի արենայի արտաքին զննում, ինչպես նաև զբոսանք գեղատեսիլ Գվադալկվիվիր գետի ափով, որտեղից բացվում են տեսարաններ դեպի հնամենի կամուրջներն ու քաղաքի վեհաշուք ֆասադները:

Ազատ ժամանակ կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Սևիլյայի Մայր տաճար՝ հնարավորություն հաղորդակից դառնալու աշխարհի խոշորագույն գոթական տաճարներից մեկի պատմությանն ու վեհությանը (ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգություն): Դուք կտեսնեք շքեղ գլխավոր խորանը և մատուռները, որտեղ պահվում են գեղանկարչության և քանդակագործության գլուխգործոցներ: Հատուկ ուշադրություն կդարձվի Քրիստափոր Կոլումբոսի հետ կապված լեգենդներին. կիմանաք նրա ճանապարհորդությունների մասին և կտեսնեք նրա աճյունի ամփոփման վայրը: Էքսկուրսիայի վերջում հնարավորություն կլինի բարձրանալ Խիրալդայի դիտահրապարակ, որտեղից բացվում է Սևիլյայի հին քաղաքի հիասքանչ տեսարանը:

Առաջարկվում է էքսկուրսիա դեպի 1929 թվականի Իբերո-ամերիկյան ցուցահանդեսի թաղամաս: Դուք կտեսնեք վեհաշուք Իսպանիայի հրապարակը՝ իր նրբագեղ կամարներով, փայլուն մոզաիկաներով և կերամիկական պաննոներով, որոնք պատմում են Իսպանիայի բոլոր նահանգների պատմությունը: Ամերիկայի հրապարակը կզարմացնի իր ինքնատիպ տաղավարներով՝ գոթիկայից մինչև մուդեխար ոճ: Զբոսանքը Մարիա Լուիզա զբոսայգում կպարգևի ներդաշնակության զգացողություն՝ ստվերոտ ծառուղիներով, շատրվաններով և քանդակներով:

Վերադարձ Կորդովա: Գիշերակաց Կորդովայի մերձակայքում գտնվող հյուրանոցում:

օր 7

8 Կանգառ 1 Գրանադա և Ալհամբրա

Կազմակերպվում է հետաքրքրաշարժ լրացուցիչ էքսկուրսիա դեպի Գրանադա՝ Իսպանիայի ամենագեղեցիկ և մթնոլորտային քաղաքներից մեկը։

Մենք կզբոսնենք հռչակավոր Ալհամբրայի պատերի երկայնքով, որը մավրիտանական ճարտարապետության մարգարիտն է։ Կանցնենք պատմական Արդարադատության դարպասի կողքով, կայցելենք Կարլոս V-ի պալատ՝ Վերածննդի դարաշրջանի շինություն։ Կայցելենք ավանդական արաբական բաղնիքներ՝ համամ, որտեղ մինչ օրս զգացվում է Արևելքի ոգին, և կզբոսնենք կոլորիտային Ալբայսին թաղամասով։ Սա նեղ փողոցների և ձյունաճերմակ տների իսկական լաբիրինթոս է՝ Ալհամբրայի հիասքանչ տեսարաններով․ այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում։

Զբոսանքը ռոմանտիկ «Տխուրների առափնյայով» (Paseo de los Tristes) առանձնահատուկ տրամադրություն կհաղորդի։ Այնուհետև մեզ սպասում է քրիստոնեական Գրանադան։ Մենք կհիանանք Գրանադայի Մայր տաճարի վեհաշուք ֆասադով և կտեսնենք Թագավորական կապելլան, որտեղ հանգչում են կաթոլիկ թագավորները՝ Իզաբելլան և Ֆերդինանդը։ Կանցնենք Մետաքսի հին շուկայով, որը լի է արևելյան շնչով, և կայցելենք Նասրիդների մեդրեսե՝ հնամենի համալսարան, որտեղ ժամանակին սովորել են մուսուլմանական Իսպանիայի լավագույն մտածողները։ Էքսկուրսիան կավարտվի կենտրոնական Բիբ-Ռամբլա հրապարակում՝ շատրվաններով, բացօթյա սրճարաններով և իսկական անդալուզյան մթնոլորտով հարուստ մի վայրում։

Գիշերակաց Մուրսիայի մոտակայքում գտնվող հյուրանոցում։

օր 8

9 Կանգառ 1 Վալենսիա և վերադարձ Բարսելոնա

Այցելություն Վալենսիա՝ Իսպանիայի մեծությամբ երրորդ քաղաքը, որտեղ պատմությունը հանդիպում է արդիականությանը։ Էքսկուրսիան կսկսվի Արվեստի և գիտության քաղաքից (Ciudad de las Artes y las Ciencias)՝ տպավորիչ ֆուտուրիստական համալիրից, որն իր թանգարաններով ու մշակութային տաղավարներով հանդիսանում է ժամանակակից Վալենսիայի խորհրդանիշը։

Այնուհետև մենք կզբոսնենք պատմական կենտրոնի հնամենի փողոցներով, կտեսնենք Միջնադարյան Մետաքսի բորսան (La Lonja de la Seda), որը գոթական ճարտարապետության իսկական գլուխգործոց է և ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Կհիանանք Կենտրոնական շուկայի ֆասադով, որի պատմական շենքում մինչ օրս եռում է կյանքը, իսկ վաճառողներն առաջարկում են թարմ տեղական մթերքներ։ Մենք կտեսնենք նաև Սուրբ Մարիամ Մայր տաճարը, որտեղ պահվում է լեգենդար Սուրբ Գրաալը։ Վալենսիայի ամեն մի անկյունը շնչում է պատմությամբ, մշակույթով և գաստրոնոմիայով՝ ձեզ ընկղմելով իսկական Իսպանիայի անկրկնելի մթնոլորտի մեջ։

Տեղափոխություն Բարսելոնա։ Գիշերակաց Բարսելոնայի մերձակայքում գտնվող հյուրանոցում։

օր 9

10 Կանգառ 1 Ազատ օր

օր 10

11 Կանգառ 1 Տեղափոխում դեպի օդանավակայան

Ինչ է ներառված

  • Ավիատոմս՝ 25 կգ հիմնական ուղեբեռ + 7 կգ ձեռքի ուղեբեռ
  • Հյուրանոցի կացություն
  • Նախաճաշ
  • Էքսկուրսիաներ 5 քաղաքներում
  • Հայախոս ուղեկցորդ ամբողջ շրջագայության ընթացքում
  • Էքսկուրսիաներ լիցենզավորված ռուսախոս զբոսավարի հետ՝ Բարսելոնա, Մադրիդ, Վալենսիա
  • Շրջայց Սարագոսա և Կորդովա քաղաքներում
  • Դիմավորում և Ճանապարհում
  • Տրանսֆեր դեպի օդանավակայան (ժամանում և մեկնում)
  • Հյուպատոսական վճար
  • Ապահովագրություն
  • Թանգարանների մուտքավճարներ
  • Ականջակալեր ամբողջ տուրի ընթացքում - 20€
  • Հյուրանոցային հարկեր
  • Թեյավճար վարորդին — 10 €

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 592X+QPJ, Ереван, Армения · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Ժամանում և դիմավորում Բարսելոնայի օդանավակայանում 2Ազատ ժամանակ 3Էքսկուրսիա Բարսելոնայում 4Բարսելոնա – Սարագոսա – Մադրիդ 5Էքսկուրսիա Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում 6(Տոլեդո) – Կորդովա 7Այցելություն Սևիլյա 8Գրանադա և Ալհամբրա