ONE WAY TOUR-ը ճանաչվել է «Հայաստանի առաջատար տուրօպերատոր 2026»՝ World Travel Awards-ի կողմից
ONE WAY TOUR-ը ճանաչվել է «Հայաստանի առաջատար տուրօպերատոր 2026»՝ World Travel Awards-ի կողմից
ONE WAY TOUR ընկերության պատմության մեջ արձանագրվեց նոր, նշանակալի ձեռքբերում, որը փաստում է ընկերության գործունեության միջազգային բարձր ճանաչման մասին։ Զբոսաշրջության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկում ընկերությունն արժանացել է պատվավոր տիտղոսի։
World Travel Awards-ը (WTA) հիմնադրվել է 1993 թվականին։ Այն նպատակ ունի գնահատելու, խրախուսելու և աշխարհին ներկայացնելու զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտի առաջատարների ձեռքբերումները։ Ամեն տարի WTA-ն ընդգրկում է ոլորտի տարբեր ուղղություններ՝ տուրօպերատորներ և զբոսաշրջային գործակալություններ, հյուրանոցներ և հյուրընկալության համալիրներ, ավիաընկերություններ և զբոսաշրջային առաջատար ուղղություններ։
2026 թվականի եվրոպական մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ Չեռնոգորիայի Կոտոր քաղաքում (Hyatt Regency Kotor Bay Resort): Միջոցառումը համախմբել էր Եվրոպայի զբոսաշրջության առաջատար ներկայացուցիչներին՝ նշանավորելու տարվա ձեռքբերումներն ու հայտարարելու հաղթողներին։
Երկար սպասված հաղթանակ՝ տարիների աշխատանքի արդյունքում.
Հենց այս հեղինակավոր արարողության ընթացքում ONE WAY TOUR Armenia-ն ճանաչվել է «Հայաստանի առաջատար տուրօպերատոր» (Armenia's Leading Tour Operator 2026):
Այս հաղթանակը հատկապես նշանակալի է, քանի որ ընկերությունը դեռևս 2020 թվականից 7 տարի անընդմեջ առաջադրվել է այս անվանակարգում։ 2020–2026 թվականների շարունակական ներկայությունը միջազգային այս հարթակում եղել է ընկերության զարգացման կարևոր մասը, իսկ 2026 թվականը պսակվեց երկար սպասված հաղթանակով։
ONE WAY TOUR-ի առաքելությունն է ճանապարհորդությունները դարձնել հասանելի, հետաքրքիր և բարձր մակարդակով կազմակերպված, ինչպես նաև աշխարհին պատշաճ ներկայացնել Հայաստանի պատմամշակութային ժառանգությունն ու բնության բազմազանությունը։
Միջազգային այս ճանաչումը ONE WAY TOUR-ի թիմի ամենօրյա աշխատանքի և տարիների հետևողական զարգացման արդյունքն է։
Շնորհակալ ենք մեր ճամփորդներին՝ անսահման վստահության, մեզ հետ Հայաստանը բացահայտելու և աշխարհով մեկ ճանապարհորդելու համար։
Շնորհակալ ենք մեր թիմին և գործընկերներին՝ նվիրված աշխատանքի և ընկերության զարգացման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար։
Այս մրցանակը ոչ միայն հպարտության առիթ է, այլև ծառայությունների որակի հետագա բարձրացման նոր խթան։ ONE WAY TOUR-ը շարունակում է իր ճանապարհը՝ նոր նպատակներով, նոր ուղղություններով և ճանապարհորդությունների հանդեպ նույն անմնացորդ սիրով։