wanna check in?

          ՏՈՒՐ + PHOTO ԴԱՍ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՀԵՏ

          Սկիզբ: 10.06.2017 / 08:30
          Ավարտ: 10.06.2017 / 20:30
          5.000 AMD
          ՆԿԱՐԱԳԻՐ

          ՆՈՐ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԱՌԱՋԱՐԿ
          Սկսում ենք հանդիպումների շարք հայտնի լուսանկարիչների հետ մեր տուրերի շրջանակներում, այս

          տուրերի շրջանակներում 2-րդ տուրի հյուրն է Անդրանիկ Քեշիշյանը:

          Անդրանիկ Քեշիշյանի աշխատանքներին կարող եք ծանոթանալ կից հղումով՝ https://goo.gl/cn29qA Սկզբում կանգառ կլինի Արենի գյուղում, որի մոտ, Արփա գետի ձախ ափին, գյուղին հարող բարձունքի վրա է

          գտնվում Մոմիկ ճարտարապետի կողմից 14-րդ դարում կառուցված Ս. Աստվածածին գողտրիկ եկեղեցին:

          Այնուհետև մեզ սպասում է տարածաշրջանի ամենահայտնի վանական համալիրը` հոյակերտ Նորավանքը`

          ժայռապատ կիրճի բարձրադիր վայրում: Վանական համալիրի կառույցները այցելուներին զարմացնում են

          իրենց զարդաքանդակների նրբաճաշակությամբ և շրջակայքի նկատմամբ ներդաշնակությամբ:


          Ճանապարհը շարունակելով կայցելենք միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր

          կենտրոններից մեկը հանդիսացող Թանադեի (Թանահատի) վանքը, որտեղ գործել է Գլաձորի նշանավոր

          համալսարանը։


          Վերջում նախատեսվում է այցելություն ևս մեկ վանական համալիր` Վայոց Ձորի նշանավոր ուխտատեղիներից

          մեկը հանդիսացող Արկազի Սբ Խաչը, որտեղ ըստ ավանդության թաղված է Հիսուսի խաչափայտի մի կտորը:

           

          ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԻ ՀԵՏ:

          Թանադեի վանք Նորավանք Արենիի Ս. Աստվածածին եկեղեցի Նորավանք Նորավանք

          Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

          Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:

          ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

          1․ գիդի ծառայություն

          2․ տրանսպորտի ծառայություն

          ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

          Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

          ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

          ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
          • Գերմանիայի դեսպանություն
            Դեսպանատուն
          • Mothercare
            Մանկական հագուստի խանութ
          • ՎիվաՍել-ՄՏՍ
            Կապի օպերատոր
          • ԱԿԲԱ
            Բանկ
          • Կամուրջ
            Վարկային կազմակերպություն
          • Հնդկաստանի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • Ginosi Apartels
            Ապարտելների ցանց
          • Save the Children
            Բարեգործական կազմակերպություն
          • Թերլեմեզյան
            Գեղարվեստի քոլեջ
          • ԱՄՆ-ի դեսպանատուն
            Դեսպանատուն
          • ՎՏԲ
            Բանկ
          • Բիլայն
            Կապի օպերատոր
          • Արաբկիր
            Բժշկական համալիր
          ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ