wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 96 362131--

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 98 362131

      ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ 2024, ՋՐԻ ՓԱՌԱՏՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

      15.05.24

      Տարբեր խաղեր, պարեր, երգեր, և իհարկե, ամենուրեք ջրի շիտեր՝ սա է Վարդավառը: Տոնին մասնակցում են բոլորը՝ անկախ տարիքից: Այս օրերին անհնար է «ջրից չոր դուրս գալ»: Այդ թվում, ամռան շոգին ջրի տոնը հենց այն է, ինչ պետք է: Այնպես որ, եթե Ձեր վրա ջուր են լցրել, կարիք չկա վրդոհվելու, չէ՞ որ կարելի է պարզապես վեցնել ջրով լի դույլը և դառնալ Վարդավառի տոնի լիարժեք անդամը:

      Վարդավառ

      Վարդավառ ջրի փառատոն

       

      Վարդավառ տոնի պատմությունը

      Վարդավառի տոնի արմատները հարում են դեռևս նախաքրիստոնեական շրջանին: Իսկզբանե, տոնը նվիրված էր ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում է վարդը: 

      Վարդավառի փառատոնը Գառնիի հեթանոսական տաճարի մոտ

      Հայ քրիստոնյաները նշում են Վարդավառը

      Ջրի տոնը՝ Վարդավառը, կապված է հենց այս անվան հետ: Ավելի ուշ, քրիստոնեության ընդունումից հետո, տոնը խորհրդանշում էր Քրիստոսի Պայծառակերպությունը, իսկ միմյանց վրա ջուր լցնելը խորհրդանշում էր մեղքերից մաքրվելը:

      Վարդավառի տոնակատարությունները քաղաքի կենտրոնից հեռու

      Վարդավառի տոնակատարությունները քաղաքի կենտրոնում

       

      Ե՞րբ և որտե՞ղ է անցկացվում տոնը3

      Վարդավառի տոնը նշվում է Զատիկին հաջորդող 14-րդ կիրակի օրը, որպես կանոն, տեղի է ունենում հուլիսին, այսինքն, ամռան ամենաշոգ օրերին: 2024 թվականին ջրի տոնը տեղի է ունենալու հուլիսի 7-ին: 

      Զվարթ երեխաները Վարդավառի օրը

      Հրշեջ մեքենան Վարդավառին

      Վարդավառը Հայաստանում նշվում է ամենուր և՛ խոշոր քաղաքներում, և՛ մարզերում, և՛ գյուղերում: Իհարկե, Վարդավառը ավելի ակտիվ նշվում է մայրաքաղաք Երևանում: Տոնի համար Երևան քաղաքի սրտում ՝ Կարապի լճում, հավաքվում են հարյուրավոր մարդիկ: «Ջրային պրոցեդուրաներում» ներգրավված են նույնիսկ հրդեհային տրանսպորտային միջոցները:

      Տոնական ջրցան մեքենա

      Ջրային խաղեր Վարդավառի փառատոնում

       

      Ինչպե՞ս են տոնում Վարդավառը Հայաստանի տարբեր մարզերում

      Վարդավառի հիմնական ավանդույթները Հայաստանի բոլոր մարզերում նույն կերպով են անցկացվում: Առավոտյան բոլոր եկեղեցիներում անցկացվում է պատարագ, նվիրված Քրիստոսի պայծառակերպությանը, ջրի օծում և մրգերի օրհնություն (խնձորը տոնի խորհրդանիշներից է): 

      Վարդավառի փառատոնը ազգային հագուստներով

      Վարդավառ՝ ամռան տապի թևթևացում

      Որոշ մարզերում ընդունված է աղավնիներ բաց թողնել, որը խորհրդանշում է ջրի տոնի մեկ այլ կողմը `համաշխարհային ջրհեղեղի վերջը: Վարդավառի տոնին Երևանում և մարզերում կազմակերպվում են թատերական ներկայացումներ, որոնք ներկայացնում են ազգային խաղերը, երգերը, պարերը, ինչպես նաև Հայաստանի նախաքրիստոնեական շրջանից պահպանված պատմամշակութային հուշարձանները:

      Բազմերանգ ուանհոգ տոն

      Վարդավառ

       

      Պատվիրեք ներգնա տուր փաթեթներ, անհատական էքսկուրսիոն տուրեր և ամենօրյա կանոնավոր տուրեր ONE WAY TOUR տուրիստական ընկերությունում և մենք կօգնենք Ձեզ բացահայտել Հայաստանը:

      ԱԿՏԻՎ ՏՈՒՐԵՐ 2024