Սիսավանքը (կամ Սուրբ Հովհաննես եկեղեցին) գտնվում է Սյունիքի մարզում՝ Սիսիան քաղաքում: Համաձայն վարկածներից մեկի՝ վանքը հիմնադրվել և կառուցվել է 663-682 թթ․՝ Սյունյաց իշխան Կոհազատի կողմից և Հովսեփ եպիսկոպոսի հովանու ներքո: Այնուամենայնիվ, ըստ մեկ այլ վարկածի համաձայն՝ միջնադարյան ականավոր պատմաբան Ստեփանոս Օրբելյանի գրառումների համաձայն, Սիսավանքը ավելի վաղ կառույց է և հիմնադրվել է Վարազդուխտի՝ Սյունյաց իշխանուհու կողմից 520-530թթ: Ինչպես Հայաստանի շատ այլ վաղ քրիստոնեական եկեղեցիներ, Սիսավանքը կառուցվել է հին հեթանոսական սրբավայրի տեղում: Սրբատաշ կապտավուն բազալտից կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին ունի «հռիփսիմեատիպ» միջանկյալ երեք քառորդ խորշերով քառախորան, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Եկեղեցու պատերին առկա են քարտաշ վարպետների բազմաթիվ նշանագրեր։ Կառույցի բոլոր դեկորատիվ տարրերը (ներսում՝ որմնասյուների ոլորազարդ խոյակները, լուսամուտների և խորշերի պսակները) համահունչ են 7-րդ դարի 2-րդ կեսում ընդհանրացված զարդաձևերին։ Հատկապես ուշագրավ է թմբուկի բազմանիստ, հյուսածո զարդաձևերով մշակված քիվը, որի չորս հիմնական նիստերի վրա առկա են ավետարանիչների դիմաքանդակներ՝ համապատասխան մակագրություններով։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սիսավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սիսավանք աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սիսավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Սյունյաց վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցին (հետագայում վերանվանվել է Սուրբ Հովհաննես) հիմնադրել է Սյունյաց Վարազդուխտ իշխանուհին։ Վանքի առջև Սյունյաց իշխանները կառուցել են արքունական պալատ։ Եկեղեցին 7-րդ դ. վերջին քառորդում հիմնովին վերակառուցվել է Կոհազատ իշխանի ու Սյունյաց եպիսկոպոս Հովսեփ Ա-ի կողմից (670-689)։ Օրբելյանը համարել է Սիսավանքը Սյունիքի կարևորագույն վանքերից մեկը։
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
7 կմ
ԱՂԻՏՈՒԻ ՄԱՀԱՐՁԱՆ
8 կմ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
53 կմ