Սրվեղի Վանք
Մարզ
Տավուշ
Հեռավորությունը Երևանից
206.6 Կմ
Տեսակ
Վանք/եկեղեցի
Սրվեղի վանքը գտնվում է Այգեհովիտ գյուղից մոտ 3 կմ հարավարևմուտք, սարալանջին՝ «Խաչի տակ» կոչվող վայրում: Հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, միաբանների բնակելի և տնտեսական շինություններից: Շրջափակված է պարսպապատով: Պարսպից մնացել են միայն հիմնապատերը: Պարսպից դուրս, վանքի շրջակայքում կան այլ շինությունների մնացորդներ, տապանաքարեր, խաչքարեր: Սա Հայաստանում կառուցված սակավաթիվ աղյուսաշեն հուշարձաններից է: Ունեցել է նաև ձիթհանք – վանքապատկան կառույց է, գտնվում է վանքի պարսպից դուրս, արևմտյան կողմում: Մնացել են միայն ավերակ հիմնապատերը:
Հետաքրքիր
Փաստեր՝ Սրվեղի Վանք
Փաստեր
Եղանակ - Տավուշ
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սրվեղի վանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Սրվեղի Վանք -ն Հայաստանի քարտեզի վրա