Սևան ազգային պարկը պահպանվող տարածք է Հայկական հրաբխային լեռնաշխարհի հյուսիսային մասում՝ Գեղարքունիքի մարզում, Երևան քաղաքից մոտ 60 կմ հեռավորության վրա: Պարկին են հանձնվել նաև Սևանա լճի հանգստյան գոտու առափնյա տնտեսության տարածքները և գույքը։ Տնտեսական գոտու տարածքներն ընկած են հետևյալ հատվածներում` Սևան քաղաքից Ծովագյուղ, Լճաշենից Հայրավանք, Նորատուս թերակղզուց Ծակքար գետ, Արգիչի գետից Ծովակ գյուղ և Գեղամասար գետից Արտանիշ թերակղզի, ինչպես նաև Արեգունու հարավ-արևմտյան լեռնալանջերի վրա։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Սևան ազգային պարկ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Սևան ազգային պարկ աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Սևան ազգային պարկ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Ազգային պարկում և դրա պահպանական գոտում հայտնի են շուրջ 60 բուսատեսակներ, որոնք օգտագործվում են կամ կարող են օգտագործվել որպես դեղաբույսեր։ Շուրջ 100 բուսատեսակներ համարվում են ուտելի։
ՍԵՎԱՆԱՎԱՆՔ
2 կմ
ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
2 կմ
ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ
8 կմ