ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

  • 66892e3976670_nor3.png
  • 66892e396dffd_nor2.png
  • 66892e39695d8_nor1.png
location

Մարզ

Վայոց ձոր

location

Հեռավորությունը Երևանից

118.938 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Նորավանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Ամաղու գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք: Նորավանքը կառուցվել է 13-14-րդ դդ: Վանական համալիրը «եզրագծված» է գեղատեսիլ վառ կարմիր գույնի ժայռերով։Հատկապես երեկոյան ժամերին՝ մայր մտնող արևի վերջին շողերի ներքո, բոսորագույն ժայռերն ու մարդակերտ գլուխգործոցը միահյուսվելով մեկ ամբողջություն են դառնում։ Միջնադարում Նորավանքը կարևոր մշակութային և հոգևոր կենտրոն էր հանդիսանում: Նորավանքը Հայաստանի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: 2002 թ-ին վանքը հիմնովին վերանորոգվել է:

Հետաքրքիր

Փաստեր՝ ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ըստ միջնադարյան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, այստեղ տեղակայված էր ավելի վաղ շրջանի եկեղեցի Նորավանքի կառուցումից առաջ: Տեղն ինքնին նույնիսկ նախաքրիստոնեական ժամանակներում համարվում էր սուրբ: Նորավանքի կառուցման ընթացքում այստեղ աշխատել է ականավոր միջնադարյան ճարտարապետ Սիրանեսը (13-րդ դարի վերջ), ինչպես նաև նրա տաղանդավոր աշակերտ՝ քանդակագործ, նկարիչ և ճարտարապետ Մոմիկը (14-րդ դար):
fun-fact 2
Նորավանքի վանական համալիրը բաղկացած է Սուրբ Աստվածածին (Բուրթելաշեն) դամբարան-եկեղեցուց, Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցուց, նրան արևմուտքից կից գավթից, Սուրբ Գրիգոր եկեղեցուց (Ստեփանոս Օրբելյանի դամբարան), միջնադարյան մատուռների և շինությունների մնացորդներից, նորակառույց վանատնից։
fun-fact 3
Գեղեցիկ և տխուր մի լեգենդ կա կապված Նորավանքի հետ: Ասում են, որ հայտնի ճարտարապետ և քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Դժբախտաբար, իշխանին ամենևին դուր չի գալիս այն միտքը, որ նա իր դստերը կարող է կնության տալ ճարտարապետին: Նա Մոմիկին կանչում է իր մոտ և հայտարարում, որ իր դստերը կտա կնության միայն մեկ պայմանով՝ վարպետը պետք է կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի ընդամենը 3 տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, Մոմիկը պետք է աշխատի միայնակ՝ առանց այլ աշխատողների և արհեստավորների օգնության: Հավանաբար, իշխանը չէր սպասում, որ Մոմիկը կհամաձայնի աշխատել այս պայմանով, բայց վերջինս ընդունում է մարտահրավերը: Երեք տարի վարպետն աշխատում է իր գլուխգործոցի վրա և կառուցում մի գեղեցիկ եկեղեցի: Երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դաժան իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, դավադրություն է նյութում: Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, հրում է մեծն վարպետին: Մոմիկը ընկնում է եկեղեցու վերևից, իսկ այդ վերջին չարաբաստիկ քարն էլ ընկնում է անմիջապես ճարտարապետի վրա։ Երբ մարդկանց վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, նրանք ականատես են լինում իրական հրաշքի․ Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խաչքարի: Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է: Գերեզմանը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 է, որը նշված է խաչքարի վրա:
location

Եղանակ - Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Նորավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

66f98346a932b-gini.png

ԱՐԵՆԻ ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ

10 Կմ

66eabf3b85c15_gilbert.png

ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

10 Կմ

66f98f680d5c5-qw.png

ՄՈԶՐՈՎԻ ՔԱՐԱՆՁԱՎ

22 Կմ

66d9be0e234a2_ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ.png

ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ

22 Կմ

ՆՈՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ