Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

  • 66f92004c7d06-maa.png
  • 6687f10f28b8d_etchmiatsin.png
  • 66f91f3f7ca76-chac.png
location

Մարզ

Արմավիր

location

Հեռավորությունը Երևանից

22.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Էջմիածնի Մայր տաճարը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնեական շինություններից մեկը: Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թթ․՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել: Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է: Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հետաքրքիր

Փաստեր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անվանումը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ Միածինը:
fun-fact 2
Էջմիածնի տաճարի տակ կա մի աղբյուր և մի ջրհոր, որի ջուրը, ըստ ավանդազրույցի, ունի հրաշագործ հատկություններ: Ջրհորի խորությունը մոտ 7 մետր է: Հետաքրքրական է, որ ջրհորի մեջ ջուրը միշտ նույն մակարդակի վրա է, անկախ տարվա եղանակից, շրջակա միջավայրի խոնավությունից կամ եղանակային փոփոխություններից:
fun-fact 3
Մայր տաճարի զանգակատան կամարում կարելի է տեսնել քարացած կարիճ` շրջապատված հրեշտակների որմնանկարներով: Այս փաստը բազմաթիվ ենթադրությունների առիթ է դարձել: Ոմանք հրեշտակների պատկերների շուրջ թունավոր արարածի առկայությունը միտում են համարում` փաստին վերագրելով բազմաբնույթ առեղծվածային պատմություններ: Սակայն դա ոչ այլ ինչ է, քան պատմություն դարձած պատահականություն: Դեռևս խորհրդային ժամանակներում վերականգնողական աշխատանքներ են սկսվում Մայր տաճարում: Նկարիչը, ով վերականգնում էր տաճարի կենտրոնական մուտքի հրեշտակների պատկերները, սարսափում է, երբ իր կողքին կարիճ է տեսնում: Նա ձեռքի տակ ունենում է միայն նկարչական լաքապատ վրձին և պաշտպանվելու համար վրձնով հարվածում է կարիճին: Այդ պահից ի վեր, շուրջ հիսուն տարի, լաքով պատված կարիճը քարանում է` դառնալով որմնանկարի անբաժան մասնիկը: Կարիճի առկայությունը գուցե ուշադրության չարժանանար, եթե առաքելական եկեղեցին այն չհամարեր չար ուժի խորհրդանիշ: Եվ չնայած պատահականությանը, ժողովուրդը շարունակում է կարիճի առկայության փաստին վերագրել առեղծվածային ծագում։
location

Եղանակ - Արմավիր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

66893017324c2_գայ2.png

Սուրբ Գայանե Եկեղեցի

0 Կմ

668bcefcde980_Հռիփ2.png

Սուրբ Հռիփսիմե Եկեղեցի

0 Կմ

66ffaeec6ddd8-shhdsz.png

Էջմիածնի Պատկերասրահ

0 Կմ

66eaba08a1127_ara ler3.png

Արա Լեռ

2 Կմ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ