ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

  • 66f936b39b05b-kechar1.jpg
  • 668bcdac22415_Կեչ1.png
  • 668bcdac22668_Կեչ2.png
location

Մարզ

Կոտայք

location

Հեռավորությունը Երևանից

56.7 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Ծաղկաձոր առողջարանային քաղաքը այցելուներին զարմացնում է ոչ միայն շքեղ բությամբ, ժամանակակից մարզահամալիրների և նորավոճ հյուրանոցների և ռեստորանների առկայությամբ, այլ նաև ճարտարապետական տեսարժան վայրերով, որոնցից մեկը Կեչառիս վանքն է: Այն միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն է։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։

Հետաքրքիր

Փաստեր՝ ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։
fun-fact 2
Ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց։ Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում։ Այդպես էլ արվում է։ Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը և ծաղիկները ցրում ձորով մեկ։ Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, և ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր։ Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որ նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, որպեսզի վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն և ցրված ծաղիկները հետ վերադարձնեն։ Կառուցվում է Կեչառիսի վանքը։ Սակայն Աստված չի լսում վանականների աղոթքը, և բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ տարածաշրջանով։
fun-fact 3
Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
location

Եղանակ - Կոտայք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Կեչառիս վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

66e55dd1cc65a_demqer.png

ՕՐԲԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

1 Կմ

6666b1d01fcb6_3.jpeg

Քաղաք Ծաղկաձոր

2 Կմ

66eaa09b95d4e_bjni2.png

ԲՋՆԻ ԳՅՈՒՂ

23 Կմ

66eaa22e8f1c3_for.png

ԲՋՆՈՒ ԲԵՐԴ

23 Կմ

ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ