ՔԱՐԱՀՈՒՆՋ

  • 66f94ab10f1d6-pl.png
  • 66d1a132911af_քար.png
  • 66f94af4471f4-ppp.png
location

Մարզ

Սյունիք

location

Հեռավորությունը Երևանից

206.8 Կմ

location

Տեսակ

main.Monument/Memorial Complex

Քարահունջը նախապատմական մեգալիթյան կառույց է, որը տեղակայված է պետության կողմից պահպանվող հատուկ տարածքում՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մոտ։ Քարահունջը բաղկացած է մի քանի խումբ կառույցներից և առանձին քարերից, որոնք միասին կազմում են մեգալիթյան մոնումենտը։ Քարերը բազալտից են, որոնց բարձրությունը տատանվում է 0,5-ից մինչև 3 մ, իսկ զանգվածը՝ մինչև 10 տոննա։ Քարերի մեծ մասը պահպանվել է, չնայած էրոզիայի ենթարկվելու պատճառով ծածկված են քարաքոսերով։ Անցքերը ավելի լավ են պահպանվել։ Կան նաև կոտրված քարեր։ Քարահունջի քարերը բերվել են մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացվել և տեղափոխվել են հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։

Հետաքրքիր

Փաստեր՝ ՔԱՐԱՀՈՒՆՋ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Ժողովրդի մոտ տարածված անվանումն է Զորաց քարեր, իսկ Քարահունջ անվանումն առաջարկել է 1990-ականներին համալիրը հետազոտած ակադեմիկոս Պարիս Հերունին, իսկ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թվականի որոշման համաձայն Հայաստանի Սիսիան քաղաքի մոտ գտնվող քարե հուշարձանը անվանվել է «Քարահունջ աստղադիտարան»։ 2004 թվականին օգոստոսի 11–ին այդ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Նաև հայտնի են հնավայրի այլ անվանումներ՝ Ցից քարեր, Դիք-դիք քարեր։
fun-fact 2
Քարահունջի տարիքի մասին առկա են բազմաթիվ, հաճախ իրար հակասող և ընդդիմացող տեսակետներ։ Մինչ օրս հուշարձանի տարիքի մասին առավել խորը ուսումնասիրությունը կատարել է ակադեմիկոս Պարիս Հերունին։ Նա «Հայերը և հնագույն Հայաստանը» գրքում 3 առանձին մեթոդներով մանրամասն ներկայացրել է իր կատարած աստղագիտական, ֆիզիկական և մաթեմատիկական հաշվարկները, որով հիմնավորել է, որ Քարահունջը կառուցվել է ավելի քան 7500 տարի առաջ։ Հատկանշական է նշել, որ Սթոունհենջի տարիքը որոշվել է հենց 1-ին մեթոդով, ինչը բավականին տարածված է գիտնականների մոտ։
location

Եղանակ - Սյունիք

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Քարահունջ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ՔԱՐԱՀՈՒՆՋ

66fa56c2dfbd1-sisit.png

ՍԻՍԱՎԱՆՔ

5 Կմ

66d9b0da66af0_շաքի2.png

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ

10 Կմ

66f9874756481-oops.png

ՈՐՈՏՆԱՎԱՆՔ

14 Կմ

66892fb9c3ff5_տաթևեր2.png

ՏաԹևեր Ճոպանուղի

35 Կմ

ՔԱՐԱՀՈՒՆՋ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ