ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

  • 668be0b63f411_Հրապարակ2.png
  • 668be0b63700a_Հրապ3.png
  • 668be0b63f444_Հրապարակ1.png
location

Մարզ

Երևան

location

Հեռավորությունը Երևանից

2.027 Կմ

location

Տեսակ

main.Monument/Memorial Complex

Հանրապետության հրապարակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի 1924-1936 թթ. նախագծած գլխավոր հատակագծի սիրտն է։ Թամանյանն ու գործընկերները կերպարանափոխեցին Երևան քաղաքը. այն վերածվեց տպավորիչ նորակառույց շինություններով ժամանակակից քաղաքի։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության գլուխգործոցներից է։ 1971-ին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

Հետաքրքիր

Փաստեր՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Հրապարակի չորս հիմնական շենքերի կառուցումը տևել է 1926-1958 թթ: Կառավարության տան ճարտարապետը հենց ինքը՝ Թամանյանն է եղել, իսկ նրա մահից հետո՝ 1936 թ, հոր աշխատանքը 1952 թ․ ավարտին հասցրեց տղան՝ Գևորգ Թամանյանը: «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը նախագծել են Մարկ Գրիգորյանը և Էդվարդ Սարապյանը: ՀՀ Արտաքին Գործերի, Էներգետիկայի և Տարածքային կառավարման նախարարությունների շենքերը նախագծել են Սամվել Սաֆարյանը և Վարազդատ Արևշատյանը: Հրապարակի՝ Հայաստանի Պատմության Թանգարանի և Պատկերասրահի շենքը իր վերջնական տեսքը ստացավ 1975 թվականին ՝ Մարկ Գրիգորյանի նախագծով:
fun-fact 2
Ազգային պատկերասրահի շենքի առջև տեղակայված են երգող շատրվաններ, որոնց շնորհիվ Հանրապետության հրապարակը դարձել է երևանցիների սիրելի ժամանցի վայրերից մեկը. այստեղ հաճախ բացօթյա համերգներ են կազմակերպվում։ Շատրվանները վերանորոգվել են 2007-ին և համալրվել արդիական համակարգչային կառավարմամբ լուսաձայնային էֆեկտներով. շատրվաններն ասես «պարում են» երաժշտական նվագակցության ներքո, փոխվում են նաև գույները, իսկ ջրի շիթերից ստեղծված էկրանին հայտնվում են հոլոգրաֆիկ պատկերներ` ստեղծելով հիրավի զարմանահրաշ տեսարան:
location

Եղանակ - Երևան

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հանրապետության հրապարակ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ

66faa340ead93-aboo.png

ԱԲՈՎՅԱՆ ՓՈՂՈՑ

1 Կմ

66fd3f1340442-cyva.png

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ

1 Կմ

66e9153f95d39_gallery1.png

ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

1 Կմ

66e9669e481ce_009.png

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

1 Կմ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ