Ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության մեջ Հալիձորի բերդը առանձնակի տեղ է գրավում՝ որպես ամրոցի և կրոնական համալիրի հորինվածքների զուգակցման ուշագրավ օրինակ: Գտնվում է Ողջի գետի բարձրադիր աջ ափին: Շրջապատված է պարիսպներով: Պարսպապատերից յուրաքանչյուրի երկարությունը 50 մետր է, հաստությունը՝ մոտ մեկ մետր: Ամրոցի հարավարևմտյան անկյունը ուժեղացված է շրջանաձև հատակագիծ ունեցող բուրգով: Ունի երկու մուտք՝ հարավային և հյուսիսային: Կառուցված է անմշակ բազալտե խոշոր քարերով: Եկեղեցին գավիթ չունի: Հալիձորի բերդը, Հայաստանի մյուս բերդերի նման ունեցել է նաև գաղտնուղի:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Հալիձորի Բերդ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Հալիձորի Բերդի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հալիձորի Բերդ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Հալիձոր անվանումը ծագում է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ X դ. սկգբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX դ.։
Այստեղ ժամանակին ամրացած է լինում Դավիթ Բեկը։ Պարսից շահի զորքերը ինչքան կռվում են, չեն կարողանում գրավել բերդը։ Շուն-Ֆրանգյուլը պարսիկներին հայտնում է գետնի տակով անցնող ջրի ճանապարհը։ Թշնամին գնում, կտրում է ջուրը։ Պաշարվածները ծարավից թուլանում են։ Մի գիշեր էլ նրանք գաղտնի ճանապարհով դուրս են գալիս բերդից, իսկ Պարսից շահը հարձակվելով գրավում է դատարկ բերդը:
ՎԱՀԱՆԱՎԱՆՔ
7 կմ
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
57 կմ
ՏԱԹԵՎԵՐ ՃՈՊԱՆՈՒՂԻ
58 կմ