Հաղարծին Վանական Համալիր

  • 66f9209a40d79-hagh.png
  • 6687f26cdd4c9_hagh1.png
location

Մարզ

Տավուշ

location

Հեռավորությունը Երևանից

108.6 Կմ

location

Տեսակ

Վանք/եկեղեցի

Հաղարծին վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից մոտ 18 կմ հեռավորության վրա։ Մի գեղեցիկ ավանդություն կա հյուսված վանքի անվան ծագումնաբանության հետ կապված, ըստ որի վանքի բացման և օծման արարողությունների ժամանակ մի արծիվ էր ճախրում գլխավոր եկեղեցու գմբեթի վերևում, ինչն էլ առիթ հանդիսացավ անվանել սրբատեղին խաղացող (կամ ճախրող) արծվի վանք («հաղ» նշանակում է «խաղ»): Այտեղից ել առաջացել է Հաղարծին բառը։

Հետաքրքիր

Փաստեր՝ Հաղարծին Վանական Համալիր

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Հաղարծին վանական համալիրը կառուցվել է 10-13-րդ դդ: Ծաղկում է ապրել 12-րդ դարի վերջին 13-րդ դարի սկզբին՝ Խաչատուր Տարոնացու առաջնորդության ժամանակ: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակվում է 13-րդ դարի առաջատար մշակութային կենտրոնների շարքում։
fun-fact 2
Հաղարծնի համալիրի կազմում են երեք եկեղեցի, երկու գավիթ (մեկը՝ ավերված), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Վանքի տարածքում, հուշարձանների գլխավոր խմբից արևելք, ժայռալանջին աղոթարաններ են, գեղաքանդակ խաչքարեր։ Հաղարծինում գտնված բրոնզաձույլ կաթսան (350 կգ, այժմ ՀՊՊԹ-ում է) գեղարվեստական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է․ շուրթի պսակի փորագրությունը նշում է պատրաստման տարեթիվը՝ 1232, չորս կանթերն առյուծների արձանիկներ են, ոտքերը նույնպես զարդարված են գեղարվեստորեն:
fun-fact 3
Համահայկական հիմնադրամը ներկայումս վերականգնում է Հաղարծնի վանական համալիրը` Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմի շեյխի աջակցությամբ: Հաղարծինը և Գոշավանքը վերահսկվում են Դիլիջանի ազգային պարկի կողմից:
location

Եղանակ - Տավուշ

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Հաղարծնի վանական համալիր տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Հաղարծին Վանական Համալիր

66ea8916242eb_park2.png

ԴԻԼԻՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ

0 Կմ

66e5599fe6116_samson.png

Սամսոնի վանք

8 Կմ

66ea819da5b3b_axjik.png

Աղջկա բերդ

13 Կմ

66f94a2b3cbba-lp.png

Պարզ Լիճ

15 Կմ

Հաղարծին Վանական Համալիր -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ