Ավ. Իսահակյանի թանգարանը բացվել է 1975 թվականի հոկտեմբերի 29-ին: Տունը կառուցվել է 1829 թվականին՝ Նիկողայոս Իսահակյանի՝ վարպետի պապի կողմից, երբ ընտանիքը գաղթել է Բայազետից: Տունը նա կառուցել է իր 2 որդիների՝ Սահակի ու Սիմոնի համար, և դրա համար էլ կառույցը 2 մասից է կազմված է և բաժանվում է միջանցքով: Ավետիքը այս տանն ապրել է մինչև 1911թ.-ը: Թանգարանում կազմակերպվում են բազմազան միջոցառումներ՝ գիտական ընթերցումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, բանավեճեր, գրքերի շնորհանդեսներ, բաց դասեր, համերգներ, ժամանակավոր ցուցահանդեսներ, հանդիպումներ գիտության և մշակույթի անվանի մարդկանց հետ և այլն։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ավ. Իսահակյանի տուն-թնգ. անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ավ. Իսահակյանի տուն-թնգ.-ի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ավ. Իսահակյանի տուն-թնգ. տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Վերջին տարիներին ավանդույթ է դարձել Վարպետի հարկի տակ Ավ. Իսահակյանի անվան դպրոցի առաջին դասարանցիների ‹‹իսահակյանցի›› օծվելու խորհրդանշական արարողությունը, իսկ ուսումնական տարվա վերջին ավարտական դասարանների աշակերտներն այստեղ են ստանում իրենց հասունության վկայականները:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
10 կմ
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԱՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
1.3 կմ