Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահը Հայասատանի Հանրապետության եզակի պատկերասրահներից է, որտեղ գտնվում է քույրերի գեղանկարչական, գրաֆիկական, խեցեգործական աշխատանքների ամբողջական հավաքածուն: Պատկերասրահը գործում է 1987 թվականից: Պատկերասրահում պահպանվում են քույրերի կողմից նվիրատված մոտ 620 բնօրինակ աշխատանքներ: Պատկերասրահի շենքը 1988 թվականի Գյումրու երկրաշարժից հետո տրամադրվել էր անօթևաններին և վերաբացվել է 2004 թվականին: Պատկերասրահն իրականացնում է նաև կրթական ծրագրեր, որոնք նպաստելու են Հայկական մշակույթի տարածմանը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Ասլամազյան քույրերի պատկերասրահ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Ասլամազյան քույրերի պատկերասրահի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Ասլամազյան քույրերի պատկերասրահ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Պատկերասրահն երկհարկանի շենք է. առաջին հարկում ցուցադրվում են Երանուհի Ասլամազյանի, իսկ երկրորդ հարկում` Մարիամ Ասլամազյանի գործերը: Այս պատկերասրահը համարվում է Հայաստանի Հանրապետության միակ պատկերասրահը, որտեղ ցուցադրվող և պահպանվող ստեղծագործությունների հեղինակները կարողացան փոխել իրենց ժամանակաշրջանի վերաբերմունքը գենդերային հավասարության նկատմամբ:
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
9 կմ
ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ
4 կմ