Արենի Գինու Գործարան

  • 66f98346a932b-gini.png
  • 66d1a46055438_ար.png
  • 66f984446b7f3-ppo.png
location

Մարզ

Վայոց ձոր

location

Հեռավորությունը Երևանից

111 Կմ

location

Տեսակ

Ֆաբրիկա

Նրանց համար, ովքեր հասկանում են լավ գինիների կարևորությունը և հետաքրքրված են հնագույն ճարտարապետության պատմությամբ, հայկական փոքրիկ Արենի գյուղն իրական դրախտ է: 2009 թվականից այստեղ կազմակերպվում է «Արենի» գինու ամենամյա փառատոնը այն անցկացվում է աշնանը։ Այցելուներին հնարավորություն է ընձեռվում համտեսել «Արենի» գինու գործարանի արտադրության բարձրորակ գինիները։ Գործարանը ստեղծվել է 1994 թ․-ին։ Յուրաքանչյուրը կարող է այցելել գինեգործարան, որտեղ էքսկուրսավարները ներկայացնում են այցելուներին թանկարժեք ըմպելիքը պատրաստելու գործընթացը: Դժվար է անտարբեր մնալ տեղական գինու յուրահատուկ համի նկատմամբ։

Հետաքրքիր

Փաստեր՝ Արենի Գինու Գործարան

Vanik
fact

Փաստեր

fun-fact 1
Արենի գինու գործարանը հիմնադրվել է Սիմոնյանների ընտանիքի նախաձեռնությամբ: Նրանց համար նպատակ էր դարձել, Արենի պատմական գյուղում նախնիների գինու պատրաստման ավանդույթները պահպանելու և հարստացնելու հետ մեկտեղ, տարբեր տեսակի բարձրորակ գինի ստեղծել, ինչն էլ խթան հանդիսացավ, որ կարճ ժամանակահատվածում ընտանիքը մեծ հաջողությունների հասավ։
fun-fact 2
Պատմականորեն, Արենի գյուղը համարվում է հայկական գինեգործության «օրրան»: Այստեղ է մշակվում խաղողի հնագույն տեսակներից մեկը, որն օգտագործվում է գինիների արտադրության մեջ և կրում հենց «Արենի» անվանումը: Այս վայրի մասին հյուսված լեգենդների որոշ իրողություններ ապացուցվել են որպես իրական դեպքեր, ինչի մասին վկայում են հնագիտական ​​գտածոները. Արենիի քարանձավներից մեկում («Թռչունների քարանձավում») հայտնաբերվել է գինու պատրաստման համար նախատեսված խաղողի ճմլարանը, որի տարիքը գնահատվում է մոտ 6000 տարի:
fun-fact 3
Նախքան հայկական ազգային գինի դառնալը խաղողը երկար ճանապարհ է անցնում: Հումքի որակը շատ կարևոր է նուրբ գինու արտադրության համար, իսկ բարձրորակ խաղողի ձեռքբերման առաջնային հանգամանքներից մեկը դրա ճիշտ մշակումն է, որն անցնում է մի քանի փուլով ՝ գարնանից մինչև աշուն: Խաղողի բերքահավաքը սկսվում է սեպտեմբերի կեսին։
location

Եղանակ - Վայոց ձոր

Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Արենի գինու գործարան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:

Տեսարժան վայրեր

մոտ Արենի Գինու Գործարան

66eabf3b85c15_gilbert.png

ԱՐԵՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

1 Կմ

66892e3976670_nor3.png

Նորավանք Վանական Համալիր

10 Կմ

66f98f680d5c5-qw.png

Մոզրովի Քարանձավ

17 Կմ

66d9be0e234a2_ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔ.png

Հերմոնի Վանք

17 Կմ

Արենի Գինու Գործարան -ն Հայաստանի քարտեզի վրա

one-ik one-ik

Կապ

Կապ