Աղկալայի կիկլոպյան ամրոցը գտնվում է խոշոր ժայռաբլուրի վրա։ Նա անառիկ է բոլոր կողմերից, բացի Աղկալա գյուղի արևելյան հատվածից, որը ներկայումս խառնվել է ամրոցի ավերակների հետ։ Ամրոցը իր տեսքով նման է Լճափի ամրոցներին։ Այն շրջապատված է բնակավայրի հին ավերակների մնացորդներով։ Ամրոցի ներսում եղած կացարանները խիստ նման են Լճափի ամրոցներին։ Աղկալայի ամրոցն համարյա իր երկայնքով արևմուտքից արևելք ծրջապատված է խրամուղիներով և հարավարևմտյան անկյունում միանում դեպի հյուսիս ձգվող խրամուղուն։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Աղկալայի կիկլոպյան ամրոց անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Աղկալայի կիկլոպյան ամրոց աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Աղկալայի կիկլոպյան ամրոց տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Աղկալայի ամրոցի դիրքը այնքան հաջող է ու գերիշխող շրջապատի նկատմամբ, որ միջին դարերում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր ամրոց, որի անունով էլ մինչև այժմ այն կոչվում է «Աղկալա» (թուրքերեն` Սպիտակ բերդ), քանի որ ամրոցում կանգուն է մնացել մի բոլորակ, բարձր աշտարակի ավերակ, որը ծեփված է կրաշաղախով։ Գյուղի հասակավոր մարդիկ այն անվանում են Իշխանաց ամրոց։
ՍԵՎԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿ
2 կմ
ՀԱՅՐԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
8 կմ
ՆՈՐԱՏՈՒՍԻ ԽԱՉՔԱՐԵՐ
18 կմ