wanna check in?

      Ամենօրյա տուրերի և ընդհանուր հարցումների համար

      +374 41 362131

      +374 91 362131

      +374 41 362131

      +374 11 362131

      Ներգնա տուր փաթեթների համար

      +374 41 362131

      Արտագնա տուր փաթեթների համար

      +374 11 362131

      +374 98 362131

      ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ ԴԵՊԻ ԻՐԱՆ

      19.04 - 24.04.2024
      Գինը՝680$ համարժեք AMD *

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ՆԿԱՐԱԳԻՐ

      Այս տուրի շրջանակներում կայցելենք Պարսկաստան, որպեսզի ծանոթանանք նրա հարուստ մշակութային և պատմական ժառանգության հետ:
      Ստորև ներկայացված է 6 օրերի տեսարժան վայրերի այցելության նկարագրությունը:


      Օր 1
       
      Երևանից առավոտյան ինքնաթիռով ուղիղ չվերթով թռնում ենք Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայան/1 ու կես ժամ/, և մինչև Թեհրան-Շիրազ թռիչքը, կայցելենք Գոլեսթան թագավորական պալատ և Միլադի աշտարակ։ Թեհրանից ինքնաթիռով կուղևորվենք Շիրազ ու կտեղավորվենք քաղաքի կենտրոնում գտնվող Շիրազի Փարսե հոթելում։ Երեկոյան ընթրելուց հետո կշրջենք Հին Շիրազի կենտրոնում։

      Օր 2 
      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո Շիրազում կայցելենք գույնզգույն ապակիներ ունեցող պատուհաններով զարդարված Նասիր օլ-Մոլք մզկիթ, միջնադարյան հայտնի պոետներ Սաադիի և Հաֆեզի դամբարաններ, Շափուրի պալատական համալիր և այգի, ուրույն ճարտարապետություն ունեցող Վաքիլ մզկիթ ու շուկա, Քյարիմ խան Զենդի պալատական համալիր և Շահ Չերաղ մզկիթ։ Երեկոյան Շիրազի ավանդական ռեստորաններից մեկում ընթրելուց հետո կզբոսնենք Շիրազի պատմական թաղամասերով ու դարձյալ կգիշերենք մեր հյուրանոցում։

      Օր 3
      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո Շիրազ քաղաքից դուրս կգանք և մեկ ժամ անց կհասնենք Աքեմենյան տերության շքեղագույն մայրաքաղաք Պերսեպոլիսի պալատական համալիր, որը վայելելուց հետո կայցելենք նաև Պերսեպոլիսի մոտակայքում գտնվող պատմական Նաղշե Ռոսթամում գտնվող Աքեմենյան արքաների ժայռափոր դամբարաններ։ Նաղշե Ռոսթամում կտեսնենք նաև Սասանյան դարաշրջանի բազմաթիվ ժայռաքանդակներ և Զրադաշտի խորանարդը /Քաբայե Զարթոշթը/։

      Մենք կշարժվենք Յազդ քաղաքի ուղղությամբ և ճանապարհին կանգառ կունենանք Պասարգադում, որտեղ էլ գտնվում են Աքեմենյան կայսրության հիմնադիր Կյուրոս Մեծի դամբարանը և կիսավեր պալատները։ Այս ամենը տեսնելուց հետո մեր հաջորդ կանգառը արդեն կլինի Յազդի ավանդական կոլորիտային Վալի հյուրանոցում, որտեղ մեր իրերը տեղադրելուց հետո կընթրենք մոտակայքում տանիքների վրա կառուցված, բաց երկնքի տակ գտնվող յուրահատուկ ռեստորաններից մեկում։ Այնուհետև երեկոյան կշրջենք Հին Յազդի կենտրոնում, կայցելենք Ամիր Չախմաղ հրապարակ և մզկիթ։

      Օր 4
      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո կգնանք Յազդի Դովլաթ Աբադ այգի, որտեղ գտնվում է աշխարհի ամենաբարձր «Քամու աշտարակը»։ Յազդում կայցելենք Զրադաշտական տաճար, որի կրակատանը այրվող կրակը 1500 տարուց ավելի է, որ չի մարել։ Կքայլենք Հին Յազդի պատմական կավաշեն պատեր ունեցող տներով ու հյուրատներով շրջապատված նեղ փողոցներում, կբարձրանանք մի քանի հյուրատների տանիքների վրա, որոնցից հրաշալի տեսարաններ են բացվում և երևում է ամբողջ քաղաքի համայնապատկերը։ Կլինենք նաև Յազդի «Արվեստ տանը», որից հետո կուղևորվենք քաղաքից դուրս գտնվող Զրադաշտական «Լռության աշտարակներ»։

       Այնուհետև մեր հաջորդ կանգառը կլինի Սեֆյան արքայատոհմի կառավարման դարաշրջանում Իրանի մայրաքաղաք Սպահան քաղաքում։ Մեր իրերը կտեղավորենք Սպահանի Սաֆավի հոթելում և դուրս կգանք հյուրանոցից ու Հին Սպահանի կենտրոնով հոսող Զայանդեռուդ գետի վրա կառուցված Սիոսեփոլ և Խաջու կամուրջների վրայով անցնելուց հետո կայցելենք Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամաս։  Երեկոյան կայցելենք նաև Սպահանի «Արարատ» երիտասարդական մարզավան և կունենանք հանդիպում Նոր Ջուղայի հայերի հետ։

      Օր 5
      Առավոտյան հյուրանոցում նախաճաշելուց հետո կայցելենք աշխարհի ամենամեծ հրապարակներից մեկը՝ Նաղշ-է Ջահան հրապարակը, որը  իրանական ճարտարապետության լավագույն նմուշներից և համաշխարհային ճանաչում ունի։ Այստեղ են գտնվում Սեֆյան շահ Աբբասի օրոք կառուցված /17-րդ դար/ Ալի Ղափու թագավորական պալատը, շատ հայտնի Շեյխ Լոթֆօլլահ և Էմամ մզկիթները, և, վերջապես, հանրահայտ Սպահանի պատմական շուկան։ Այնուհետև կայցելենք Սուրբ Ամենափրկիչ Վանք, որի եկեղեցու որմնանկարները հայկական որմնանկարչության մեջ յուրօրինակ ու անկրկնելի են։ Վանքում գտնվում է Մատենադարան ու Թանգարան, որտեղ կտեսնենք Խաչատուր Կեսարացու կողմից հիմնադրված Իրանի առաջին տպագրատան վկայություններ և Նոր Ջուղայի հայ համայնքի կյանքի մասին պատմող բազմաթիվ փաստեր ու մշակութային մեծ արժեք ներկայացնող իրեր։ Հայկական թաղամասում շրջելիս կլինենք նաև Սուրբ Բեթղեհեմի տաճարում։ Այնուհետև կգնանք Սեֆյանների մեկ ուրիշ նշանավոր պալատական համալիր՝ Չեհել սոթուն /Քառասուն սյունանի/ պալատ, որն հայտնի է փայտարվեստի իր գլուխգործոցներով ու պատմական թեմաներով կատարված նախշազարդ որմնանկարներով։

      Սպահան քաղաքին հրաժեշտ կտանք ու կուղևորվենք յուրահատուկ կարմրավուն գույնի տներ ունեցող Աբյանե գյուղ, որտեղի հյուրանոցում էլ կգիշերենք։

      Օր 6
      Վաղ առավոտյան ցանկացողները կարող են բարձրանալ Աբյանեի մոտ գտնվող Սասանյան դարաշրջանի ամրոց։ Այնուհետև  հյուրանոցում նախաճաշելուց հետո գյուղում կզբոսնենք, կտեսնենք զրադաշտական կրակատունը և կշարժվենք Քաշան, որը հայտնի է որպես գորգագործության կենտրոն։ Քաշանում կայցելենք Ֆին այգի ու բաղնիք, ինչպես նաև Աղա բոզորգ /Մեծ պարոն/ պատմական դպրոց ու մզկիթ։ Քաշանից կուղևորվենք դեպի Թեհրանի Իմամ Խոմեյնի օդանավակայան, որտեղից էլ ուղիղ թռիչքով կվերադառնանք քաղաքամայր Երևան։

      ԳԻՆԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

      • Ինքնաթիռ Երևան-Թեհրան-Երևան
      • Ինքնաթիռ Թեհրան - Շիրազ
      • Հյուրանոցի կացություն (4*) նախաճաշով
      • Էքսկուրսիաներ նշված քաղաքներում հայախոս զբոսավարի ուղեկցությամբ
      • Մուտքավճարներ
      • Տրանսպորտային ծառայություն ամբողջ տուրի ընթացքում

       

      ԳԻՆԸ ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ

      ԿԱՐԵՎՈՐ Է

      Սուրբ Ամենափրկիչ վանք Սբ․Ամենափրկիչ վանք Քյարիմ Խան Զենդի ամրոց Պերսեպոլիս Լռության աշտարակ Յազդ քաղաք Կյուռոսի դամբարան Զրադաշտական տաճար Նասիր օլ-Մոլք մզկիթ, Շիրազ Սաադի դամբարանը

      ԿԱ՞Ն ՀԱՐՑԵՐ

      Տուրը կհամարվի ամրագրված միայն մեր կողմից հաստատում ստանալու դեպքում

      ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

      ՆՄԱՆԱՏԻՊ ՏՈՒՐԵՐ