Գառնի, Գեղարդ, Ազատի կիրճ, Լավաշի թխում

Գառնի-Գեղարդ

Հագեցրու օրդ մեզ հետ, այցելիր Գառնի, Գեղարդ, Քարերի Սիմֆոնիա, Չարենցի կամար

կես օր Հայերեն, Անգլերեն, Ռուսերեն Pickup Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Տուրի մասին

Տևողություն 4-5 ժամ։

Մեր զբոսաշրջիկների ուշադրությունը հրավիրում ենք՝ տեսնելու երկու տարբեր ժամանակաշրջանների եւ կրոնների տաճարներ, բնական բազալտե երգեհոն եւ դեպի Արարատ լեռը բացվող լավագույն տեսարաններից մեկը։ Այս տուրի էսքկուրսիոն ծրագրում ընդգրկված վայրերից երկուսը ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս են կազմում։

Երթուղի

1 Կանգառ 1 Չարենցի կամար

Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը Ողջաբերդ գյուղով անցնելիս հաճախ նկատում էր, որ մոտակա բլուրից հիասքանչ տեսարան է բացվում է դեպի Արարատ լեռը։ Եւ ահա, 1957 թվականին, Իսրայելյանն ավարտում է իր նախագծած կառույցը, որն անվանվում է Արարատ լեռան տաճար։ Ճակատային մուտքի վրա տեսանելի մեծ տառերով փորագրվում է Եղիշե Չարենցի բանաստեղծության վերջին տողը. «աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում»։ Շատ շուտով վայրը ստացավ իր՝ նոր, ժողովրդական եւ ավելի հայտնի անունը՝ Չարենցի կամար։ Տուրը սկսում ենք հենց Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռան դիտակետ այցելությամբ։

Չարենցի կամար Չարենցի կամար
2 Կանգառ 2 Գառնու հեթանոսական տաճար

Առաջին դարում վեր խոյացած, երկար դարեր անցած, ավիրված եւ ապա նորից վեր հառնած տաճարը պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին։ Միհրին՝ արեւի աստծուն նվիրված տաճարը միակ պահպանված հեթանոսական տաճարն է թե' Հայաստանում, թե' նախկին ԽՍՀՄ տարածքում։ Տաճարն ավիրվել է 1679 թվականին ավերիչ երկրաշարժից եւ վերականգնվել է շուրջ 8 տարի, 1968-75 թթ.։

Գառնու հեթանոսական տաճար Գառնու հեթանոսական տաճար Գառնու հեթանոսական տաճար
3 Կանգառ 3 Քարերի Սիմֆոնիա

Հաջորդ կանգառն արդեն բազալտե երգեհոնն է՝ Քարերի սիմֆոնիան։ Հրաշալի հավասարաչափությամբ, բնական ճանապարհով կտրտված քարերի կուտակումն իրական բնության հրաշք է եւ եւս ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության մաս։ Հիմնականում, վեցանկյուն քարերը մեկը մյուսի ողջ կիրճով մեկ ձգված, նմանվում են երգեհոնի, որտեղից էլ առաջացել է Քարերի սիմֆոնիա անվանումը։

Քարերի Սիմֆոնիա Քարերի Սիմֆոնիա
4 Կանգառ 4 Գեղարդ վանական համալիր

Ժայռափոր այս վանքի հին անունը եղել է Այրիվանք՝ ի հաշիվ շրջակա լեռներում եղած մոտ 140 քարայրների։ Այս քարայրները բնակեցված են եղել վանականներով։ Հետագայում այստեղ բերված սրբագույն մասունք Գեղարդը վանքին տվեց իր՝ ներկայիս Գեղարդավանք անունը։ Հռոմեացի հարյուրապետ Լոնգիանոսի զենքը՝ սուրբ մասունք Գեղարդը, որով խոցվել է Քրիստոսը, այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։

Գեղարդ վանական համալիր Գեղարդ վանական համալիր Գեղարդ վանական համալիր
5 Կանգառ 5 Լավաշի թխում

Ճանաչողական տուրը եզրափակվում է լավաշի մաստեր-կլասով, որտեղ կտեսնեք թե ինչպես է թխվում հայտնի հայկական հացը՝ լավաշը։

Լավաշի թխում Լավաշի թխում Լավաշի թխում

Ինչ է ներառված

  • Տրանսպորտ
  • Լավաշի թխման վարպետաց դաս

Pickup & Կարևոր տեղեկություն

Հանդիպման վայր: 1a Sayat-Nova Ave, Yerevan 0001, Armenia · Ցույց տալ քարտեզի վրա
Չեղարկման պայմաններ: Անվճար չեղարկում 24 ժամ առաջ։ 24 ժամից պակաս՝ 50% վերադարձ։ Տուրի մեկնարկից հետո վերադարձ չի կատարվում։

Կարծիքներ

Գրել կարծիք

Տուրի գլխավոր տեսարժան վայրերը

1Չարենցի կամար 2Գառնու հեթանոսական տաճար 3Քարերի Սիմֆոնիա 4Գեղարդ վանական համալիր 5Լավաշի թխում

Հանրաճանաչ ուղղություններ