ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Արարատի մարզ` գյուղ Արմաշ, մեր օրեր… Լուսավոր առօրյայից զուրկ 70-ից ավել փոքրիկներ…
Հարգելի՛ Հայեր, այս անգամ ձեզ դիմում ենք հույժ կարևոր աջակցության ակնկալիքով: Օգնենք հայ մանուկներին բարեգործական ՀԿ-ն և ՈՒԱՆ ՎԵՅ ԲԱՐԻ բարեգործական ՀԿ-ն համատեղ ջանքերը կենտրոնացրել են մեկ նպատակի շուրջ. Արարատի մարզի Արմաշ գյուղի և հարակից շրջանների 70 փոքրիկներ մեր բոլորիս օգնության կարիքն ունեն:
Պայմանների բացակայության պատճառով մանկապարտեզը գործել է տարվա միայն տաք ամիսներին և, քանի որ մանկապարտեզը համայնքային ենթակայության կառույց է, հետևաբար ֆինանսավորվում է միայն համայնքի բյուջեից և այս տարիների ընթացքում վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը, պատուհանների որոշ մասը, իսկ 2017-ի հոկտեմբերի 28-ի Սանիպետկայանի մանկապարտեզը փակելու մասին որոշումից հետո վերանորոգվել է նաև խոհանոցը:
Պետությունը տեղյակ է խնդրին: Վերջինս միայն սուբվենցիա է տրամադրում համայնքային կարիքների լուծման համար, իսկ այդ գումարները այնքան քիչ են, որ հնարավոր չէ դրանք ուղղել մանկապարտեզի վերանորոգմանը: Համաձայն շինարարական ընկերության կողմից
Այժմ հարկավոր է բոլորիս միասնական ներգրավվածությունն այս մեծամասշտաբ նախագծի իրականացման համար: Արմաշ գյուղի գյուղապետ Հակոբ Զեյնալյանի հավաստմամբ, համայնքը պատրաստ է ծրագրի իրականացման համար հավաքված գումարի 30%-ի չափով ներդրում կատարել: Մենք բազմիցս համոզվել ենք, որ համատեղ ուժերով կարող ենք սարեր շրջել: Այս անգամ ևս ակնկալում ենք ձեր ակտիվ քաջալերումն ու աջակցությունը. չէ՞ որ հայ փոքրիկը ՊԵՏՔ Է ունենա լուսավոր ու հեքիաթային մանկություն, իսկ այն սկսվում է մանկապարտեզային կյանքից:
Ոչ մի վայրկյան մի՛ հետաձգեք բարի գործերը
ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԱ Է, ԱՅՍՏԵՂ…
մեր բարերարները
Մեր նախորդ նախագծերը