Տաթևի Մեծ Անապատը հայկական միջնադարյան վանական համալիր է։ Այն տեղակայված է Սյունիքի մարզի Որոտան գետի ափին: Վանքը միջնադարյան ամենաարժեքավոր համալիրներից է: Այս ճարտարապետական համալիրի հիմնադիրն է եղել ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին։ Մեծ Անապատի արևելքում այժմ կան կիսաքանդ շինություններ, սեղանատունը հարավային կողմում է, արևմտյան և հյուսիսային պարիսպներին կից՝ բնակելի խցերը։ Բակում կանգուն է բնակելի սենյակների մի այլ խումբ՝ L-աձև ընդհանուր հատակագծով։ Հարավային կողմում սեղանաձև հատակագծով օժանդակ մասն է։ Այն ռազմական նշանակություն է ունեցել XVIII դարում Դավիթ Բեկի կազմակերպած ազատագրական պայքարի ժամանակ։
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Տաթևի Մեծ Անապատ անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Տաթևի Մեծ Անապատ աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Տաթևի Մեծ Անապատ տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Տաթևի Մեծ Անապատը մեծ կրթական, կրոնական և մշակութային կենտրոն էր: Առաքել Դավրիժեցու խոսքով՝ այստեղ ծառայել է մոտ 700 վանական:
ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
8 կմ
ՔԱՐԱՀՈՒՆՋ
21 կմ
ԽՆՁՈՐԵՍԿ
38 կմ