Որոտնավանքը հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից, որը Գագիկ Ա Բագրատունու կնոջ’ Կատրամիդեի տատն էր’ Սյունյաց թագավորներ Վասակ Ա-ի մայրը և Սմբատ Ա-ի կինը: Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա: Նախկինում Որոտնավանքի տեղում եղել է քրիստոնեական աղոթատեղի Սբ. Գրիգոր Լուսավորչի անունով: 1000 թ. Շահանդուխտը Սմբատ թագավորի հրամանով այստեղ կառուցում է եկեղեցի Սբ. Նախավկա Ստեփանոսի անունով, ապա 1006 թ. Սևադան՝ Վասակ թագավորի եղբայրը, կառուցում է Սբ. Կարապետ եկեղեցին և նրա գավիթը:
Լավ զարգացած ճանապարհատրանսպորտային պայմանները հնարավորություն են տալիս հասնել Որոտնավանք անձնական մեքենայով կամ օգտվելով տարբեր տուրիստական ընկերությունների ծառայություններից, որոնք առաջարկում են կանոնավոր տուրեր դեպի Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։ Որոտնավանքի աշխարհագրական դիրքի շնորհիվ ճանապարհը երկար չի թվա:
Հաճելի կլիմայական պայմանների շնորհիվ տուրիստական բարձր սեզոնը Հայաստանում բավականին երկար է տևում: Մարտից մինչև խոր աշուն օրերը տաք են, ձմեռը սովորաբար երկար չի տևում: Տեղումների արտահայտված սեզոնը փոփոխական է: Դեպի Որոտնավանք տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից:
Որոտնավանքում գիտական և եկեղեցական բեղուն գործունեություն է ծավալել միջնադարի հայ մեծ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.): Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև, հիմնադրելով Տաթևի համալսարանը: Լենկ-Թեմուրի արշավանքների ընթացքում վանքը կրկին ավերվել է' հետագայում շրջապատվելով թյուրքաբնակ գյուղերով:
Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, որը 1386-ին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցը»:
ՈՐՈՏՆԱԲԵՐԴ
3 կմ
ԱՂԻՏՈՒԻ ՄԱՀԱՐՁԱՆ
6 կմ
ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ
20 կմ